Հերի՛ք է նմանակես Պուտինին. Զելենսկուն քննադատել են լուսանկարի համար
Ուկրաինացի օգտատերերը ծաղրել և քննադատել են նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ով Ֆեյսբուքի իր էջում լուսանկար էր հրապարակել իր առավոտյան մարզանքից:
Լուսանկարին կից Զելենսկին գրել է. «Քաղաքականությունը՝ քաղաքականություն, իսկ սպորտը ոչ ոք չի չեղարկել: Բարի լույս»:
Օգտատերերից մեկը մեկնաբանել է՝ «Հերիք է ժամանակ վատնեք, անհրաժեշտ է կարգի բերել երկիրը», իսկ մյուսն էլ մեղադրել է Պուտինին նմանակելու մեջ՝ «Հերի՛ք է նմանակես Պուտինին, գործի անցե՛ք»: