Իտալիայի սուպերմարկետներից մեկում Հիտլերի պատկերով և նացիստական խորհրդանիշերով իրեր են վաճառում (լուսանկարներ)
Իտալիայի հյուսիսային Վենետիկ քաղաքի շրջակայքում գտնվող սուպերմարկետներից մեկում բրիտանացի զբոսաշրջիկն Ադոլֆ Հիտլերի պատկերով և նացիստական կարգախոսներով գինու շշեր և բաժակներ է նկատել, գրում է Daily Mail-ը:
Անջելա Թոմփսոնը, որը ֆրանսերենի ուսուցիչ է, լուսանկարել է Երրորդ ռեյխի խորհրդանիշերով զարդարված շշերն ու բաժակները: «Ֆյուրերի բաժակ» կոչվող բաժակներից յուրաքանչյուրի արժեքը 5,9 եվրո է, գինու արժեքը՝ 10,5 եվրո:
«Գիտեի, որ ֆաշիզմը վերելք է ապրում, բայց, տեղի սուպերմարկետում նման իրեր հայտնաբերելով, իսկապես շոկի ենթարկվեցի»,- թվիթերյան իր էջում գրել է Թոմփսոնը: