Թուրքիան կմասնակցի Ադրբեջանին պատկանող կործանված ՄԻԳ-29-ի որոնողական աշխատանքներին
Հուլիսի 24-ին ուսումնամարզական թռիչք իրականացնելիս կործանված և Կասպից ծովն ընկած ՄԻԳ-29 ռազմական ինքնաթիռի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ադրբեջանի զինված ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռի որոնողական աշխատանքներին օգնություն ցուցաբերելու համար Ադրբեջանը դիմել է Թուրքիային։
Սպասվում է, որ Թուրքիայից մասնագետների խումբ կժամանի Բաքու՝ կործանված ռազմական ինքնաթիռի հայտնաբերմանն աջակցելու նպատակով։
Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»