Թեհրանի նախկին քաղաքապետին կնոջ սպանության համար մահապատժի են դատապարտել
Թեհրանի նախկին քաղաքապետ եւ նախկին նախագահ Մոհամադ Ալի Նաջաֆիին կնոջ սպանության համար մահապատժի են դատապարտել, հաղորդում է Mehr-ը՝ վկայակոչելով դատական մարմինների պաշտոնական ներկայացուցիչ Գոլամ Հոսեյն Էսմաէլիին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դատական մարմինների ներկայացուցիչը նշել է, որ Նաջաֆին մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել «քիսասի»՝ պատժի ըստ իսլամական իրավունքի, որն ըստ ծանրության հավասար է կատարված հանցագործությանը:
Թեհրանի նախկին քաղաքապետի կնոջ վրա կրակել էին մայիսի վերջին Թեհրանի հյուսիսում գտգնվող էլիտար շրջանում:
Նաջաֆին անձամբ էր հանձնվել իրավապահ մարմինների աշխատակիցներին եւ խոստովանել կնոջ սպանությունը՝ հայտարարելով, որ այն տեղի է ունեցել ընտանեկան խնդիրների պատճառով:
Նաջաֆին Թեհրանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2017-ի օգոստոսից մինչեւ 2018-ի ապրիլ:
Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա նաեւ գլխավորել է կրթության եւ բարձրագույն կրթության նախարարությունը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում