Բաթումի քաղաքում հանրահավաք է անցկացվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերակագնելու պահանջով
«Վրաստանի հայրենասերների դաշինք» խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունը և նրանց կողմնակիցները հանրահավաք են իրականացնում Բաթում քաղաքի կենտրոնում՝ հաջակցություն Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Վրաստանի Առաջին ալիքին, հանրահավաքի մասնակիցները պահանջում են, որ Վրաստանն ընտրի ռազմական կառույցների չանդամակցելու քաղաքականությունը և հրաժարվի Ռուսաստանի նկատմամբ ռազմատենչ հռետորաբանությունից, ինչպես նաև, որ ռուս-վրացական հարաբերությունները վերադարձվեն նախաճգնաժամային մակարդակին:
«Գլխավոր պահանջն այն է, որ մեր ղեկավարությունը վերջապես տեսնի, թե ինչ է ուզում ժողովուրդը: Մենք պետք է անմիջական երկխոսություն սկսենք Սուխումի, Ցխինվալի և Մոսկվայի հետ»,- հայտարարել է կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին:
Նշենք, որ ռուս-վրացական հարաբերությունները սրվել էին հունիսի 20-ին, երբ Վրաստան կատարած այցի ժամանակ ռուս պատգամավորը ելույթ էր ունեցել վրաց խորհրդարանի խոսնակի առոթից, ինչը հարուցել էր ընդդիմադիրների և ժողովրդի մի մասի զայրույթը: Դրան հաջորդել էր զանգվածային հանրահավաքը, որի ընթացքում անկարգություններ և ձերբակալություններ էին տեղի ունեցել: