Վրաստանում 400 մետր բարձրությունից գահավիժել է մարդկանցով լի բեռնատարը
Վրաստանում բեռնատարը գլորվել է կիրճը՝ տեղեկացնում է IMEDI-ն։ Միջադեպի արդյունքում 5 մարդ զոհվել է։
Նշվում է, որ բեռնատարը մարդկանց տանում էր գյուղական տոնին մասնակցելու, սակայն վարորդը չի կարողացել կառավարել մեքենան և 400 մետր բարձրությունից ընկել է կիրճը։
Բեռնատարում 12 մարդ է եղել, որոնցից 5-ը ընկել է մեքենայից։ Ներկա պահին դեպքի վայրում փրկարարներն են աշխատում։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։