Ադրբեջանում շարունակում են որոնել կործանված օդանավը
Օպերատիվ շտաբը, որը ստեղծվել էր ադրբեջանական կործանիչի աղետից հետո, շարունակում է ռազմական օդանավի որոնողական աշխատանքները Կասպից ծովում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ համապատասխան պետական գերատեսչությունների եւ ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի օդուժի MiG-29 կործանիչի օդաչուի հետ կապը խզվել էր հուլիսի 24-ին տեղական ժամանակով 22: 00-ին: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ադրբեջանի տարածքային ջրերում, Կասպից ծովում:
Top-News.am