Վրացական արժույթը ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել
Վրացական լարիի գինը հունիս ամսվա վերջում արդեն սկսել էր արագորեն ընկնել և այժմ այն կրկին նվազել է՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 2,93 լարիի: Այս մասին հաղորդում է «Ռուսթավի -2» -ը ուրբաթ՝ հուլիսի 26-ին:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հունիսի 20-21-ը Թբիլիսիում կայացած հանրահավաքում անկարգությունների համար մեղադրել է Միացյալ ազգային շարժում նախկին իշխանական կուսակցությանը՝ ընդդիմությանը վերագրելով տնտեսական ճգնաժամի և ազգային արժույթի ռեկորդային արժեզրկման համար պատասխանատվությունը: