Էստոնացիները ուղղահայաց կայանմամբ էլեկտրամեքենա են ստեղծել
Էստոնական Nobe ընկերությունը կարողացել է մշակել էլեկտրամեքենա, որը հնարավոր է կայանել ուղղահայց դիրքով։ Այն կոչվում է Nobe 100։ Ինչպես փոխանցում է Electrek պարբերականը, ուղղահայաց կայանման համար հատուկ համակարգ է ստեղծվել։ Նշենք որ էլեկտրամեքենան եռանիվ է, մեկ անիվ հետեւում եւ երկուսը՝ դիմացը։ Մեքենան կշռում է ընդամենը 600 կգ, վազքը՝ 260 կմ։ Ամեն անիվի վրա 54-72 ԿՎտ հզորությամբ շարժիչ է տեղակայված։ Էլեկտրամեքենան վաճառքի կհայտնվի 2021 թվականին։