Ադրբեջանական կործանիչը աղետի ենթարկվել Կասպից ծովի վրա. նոր մանրամասներ
Կասպից ծովի վրա աղետի ենթարկված ադրբեջանական МиГ-29 կործանիչը ղեկավարել է Ադրբեջանի փորձառու օդաչուներից մեկը՝ գնդապետ-լեյտենանտ Ռաշադ Աթաքիշիեւը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Վագիֆ Դարգյախլին:
Օդաչուն զինված ուժերում ծառայել է ավելի քան քսան տարի: Ի դեպ, օդաչուն Ադրբեջանի նախագահի նախկի պետական խորհրդական Գաբիլ Հուսեյնլիի փեսան է:
Օդանավի հետ կապը դադարել է հուլիսի 24-ի երեկոյան տասին: Կործանիչը ուսումնավարժանքային թռիչք էր իրականացնում Կասպից ծովի վրա:
Առայժմ օդաչուի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:
Top-News.am