Հայտնի են դարձել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների միջև հեռախոսազրույցի մանրամասները
Հայտնի են դարձել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների՝ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի մանրամասները, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, գրում է minval.az-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 19-ին Թուրքիայի նախագահը զանգահարել է Իլհամ Ալիևին:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ Twitter-ում հայտնել էր, որ նախագահներն անցած շաբաթ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել: