«Ռուս» ռոբոտ տիեզերագնացը սկսել է օգտվել Twitter-ից
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության պահանջով կառուցված մարդակերպ ռոբոտը, որ շուտով մեկնելու է տիեզերք որպես տիեզերագնաց-փրկարար-օգնական, սկսել է օգտվել Twitter միկրոբլոգային հարթակից։ Նա այնտեղ արդեն երկու գրառում է արել, որոնցից առաջինի մեջ սխալ է գրել իր իսկ անունը։
Ռոբոտը շուտով մեկնելու է Միջազգային տիեզերակայան, իսկ մինչ այդ մարդակերպ ռոբոտին տեղափոխել են տիեզերական թռիչքների նախապատրաստման բազա, որտեղ նա ծանոթանում է իր տիեզերանավի հետ, որի օգնությամբ թռչելու է տիեզերք։ Հենց այնտեղից էլ ռոբոտն իր առաջին գրառումներն է արել այն մասին, թե ինչպես է ծանոթանում սարքավորումների հետ։
«Ողջույն բոլորին։ Ես Skybot F-859-ն եմ։ Յուրայինների համար՝ ուղղակի Ֆեոդոր», – իր իսկ «գիտական» անունը սխալ է գրել ռոբոտը։
«Դեռ լավ չեմ օգտվում համակարգչից։ Իհարկե իմ համարը 850 է, ոչ թե 859։ Ոչինչ, մյուս անգամ տեքստը կհավաքեմ ոչ թե վիբրացիայի փորձարկումների ժամանակ, այլ դրանցից հետո»,- երկրորդ գրառմամբ կատակային տոնով արդարացել է ռոբոտը։
Всем привет! Я Skybot F-859. Для своих - просто Фёдор. Сейчас я знакомлюсь с системой управления корабля "Союз МС-14", на котором планирую полететь к #МКС 22 августа 2019 года. pic.twitter.com/fL9j8scdOb
— FEDOR (@FEDOR37516789) July 23, 2019
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում