Այսօր՝ 30 մարտի 2020թ., 00:00
Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ Պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին Կառավարության մի շարք սկանդալային օրենսդրական նախաձեռնությունների Չինաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 98,6 տոկոսը վերսկսել է աշխատանքը․ CGTN Մեծ Բրիտանիայում 20 000 բժիշկ թոշակից վերադարձել է համավարակի դեմ պայքարելու համար. The Independent Իշխանությունը գնում է դեպի կառավարման ավտորիտար համակարգ Գազի գնի փոփոխություն կլինի․ փոխվարչապետ Կորոնավիրուսային տոտալիտարիզմ Ռոբերտ Քոչարյանի առողջականում դրական տեղաշարժ կա Պատգամավորները բացատրություն են պահանջել Արարատ Միրզոյանից Տարօրինակ կորոնովիրուսային վիճակագրություն Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 302 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի» ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի թարմ լուսանկարները (լուսանկարներ) Մխիթարյանն «Արսենալ»-ին ասել է, որ ուզում է մնալ «Ռոմա»-ում Պարետատունն անկազմակերպ է․ ՀՀ-ից Արցախ մեկնող դիտորդներին չի ներկայացվում, թե ինչ ստուգումներ են անելու․«Մեդիա պաշտպան» Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից Իրանում գրեթե 500 մարդ է մահացել՝ կորոնավիրուսը «բուժելու» համար մեթանոլ խմելով. AP Ուրուգվայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածի մահվան առաջին դեպքը Նիկոլ Փաշինյանն ուզում է հետեւել մեզնից յուրաքանչյուրին ԱՄՆ 1 դոլարը հայաստանյան բանկերում վաճառվում է 504 դրամ առավելագույն փոխարժեքով Կառավարությունը նվազագույն աշխատավարձի չափով գումար կտրամադրի մարտի 13-30-ն աշխատանքից ազատված անձանց Զբաղվեք ժողովրդի իրական դարդ ու ցավով, ոչ թե մարդկանց հեռախոսազանգերը լսելով. Արմեն Աշոտյան Եվս մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. նա նախապես մեկուսացված էր Տիմոշենկոն հայտնել է Ուկրաինայում պատրաստվող «դարի խարդախության» մասին Տոկիո-2020 անվանումը կպահպանվի. Թոմաս Բախ Չգիտեմ ում շունն է, բայց աչքիս կծում է էս վիրուսը (տեսանյութ) Մենք գործ ունենք մարդու հիմնարար ազատությունների հետ, ինչը պահանջում է ավելի լուրջ և ավելի կշռադատված մոտեցում Ետկորոնավիրուսյան Հայաստան․ էմոցիաները լքում են քաղաքական թատերաբեմը DW. Համավարակի խրոնիկա. Նավթի գինն ընկել է մինչեւ 2002 թվականի մակարդակ Քշիշտոֆ Պենդերեցկի. Հայ տատիկն ու Կոմիտասի ազդեցությունը Նոր որոշում. 100 հազար դրամ կտրվի աշխատանք չունեցող հղիներին, որոնց ամուսինը մարտի 13-30-ն ազատվել է աշխատանքից Մահացել է «I Love Rock 'n' Roll» հիթի հեղինակը Ռուսաստանն ունի արդեն երեք դեղամիջոց՝ ընդդեմ նոր տիպի կորոնավիրուսի ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական եւ բժշկական» ահաբեկչություն են Մեկուսացումից եւ ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության. Խնդիրներ չունենք. Դավիթ Տոնոյան Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 91-ի. РИА Новости Ադրբեջանում մարդկանց մեկուսացրել են քարանձավում. Մեկուսացում՝ ադրբեջանական ձեւով (տեսանյութ) Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է «Ֆեյսբուքում» ևս մեկ խաբեության մասին Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 93 տոկոսը․ «ՌԻԱ Նովոստի» Թոքերի օդափոխության միայն մեկ սարք ենք օգտագործում, որը հավանաբար կանջատենք. Արսեն Թորոսյան Արցախում այսօր լռության օր է Այս պահին 14 ծանր եւ մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. երկու ծանր դեպք կդադարեն համարվել ծանր եւ կտեղափոխվեն սովորական պալատ Մոսկվայից, Մինսկից Երևան և հակառակ ուղղություններով թռիչքներ են սպասվում Կորոնավիրուսի վարակման 58 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 482-ի ԱՀ 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ Հայաստանում արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը Հակաճգնաժամային քայլեր Ուզում են պարտավորեցնել օպերատորներին՝ պետությանը տրամադրելու մեզ բոլորիս վերաբերող անձնական տվյալներ Յուրաքանչյուրիս կարող են պարտավորեցնել ձայնագրել եւ օգտագործել նախատեսվող հեռախոսային հավելվածները Տեղեկատվության տրամադրման ժամը անցել է Ինչպես են դիմավորել Վիտալի Բալասանյանին հեռուստաբանավեճից հետո (տեսանյութ) Չհայտարարված պատերազմ․ գրառումներ «ճակատից» Կորոնավիրուսի հուսադրող ու զգաստացնող թվերը Արցախ մեկնող ԱԺ պատվիրակությունը կգլխավորի Ալեն Սիմոնյանը. ինչու չի մեկնել Արարատ Միրզոյանը Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է փորձարկել․ Fox News Ժամը 12.00 տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կընդունենք հակաճգնաժամային եւս 3 փաթեթ. Փաշինյան ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել՝ կառավարության նախաձեռնությամբ (ուղիղ) Գերմանիայի Հեսեն հողի ֆինանսների նախարարի մահը կարող է կապված լինել կորոնավիրուսի համավարակի հետ․ DW Մոսկվայում սահմանվում է ինքնամեկուսացման ռեժիմ բոլոր բնակիչների համար․Քաղաքապետարան Կրթությու՞ն, թե զվարճանք, իմացությու՞ն, թե կատակ եւ սրամտություն․ԿԳՄՍ նախարարը մանրամասնում է Լուկաշենկոն ծաղրում է ողջ մոլորակին․ Ժիրինովսկին Բելառուսում կորոնավիրուսի շուրջ իրավիճակի մասին Դիտարկվում է Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրելու հնարավորությունը․ Հակոբ Արշակյան «Ինքնամեկուսացման խորհուրդներ». Արցախի առողջապահության նախարարության տեսաուղեցույցը (տեսանյութ) Պարետը հրապարակել է սահմանափակումների ենթարկվող տնտեսական գործունեությունների ամբողջական ցանկը Ցավ է Մեզ համար կորուստը մեծանուն հայորդու․ Կաթողիկոսը ցավակցել է Դևեջյան ընտանիքին Ինչո՞ւ եք խաբում հանրությանը. Հայկ Խանումյանը` Արայիկ Հարությունյանին Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել Ոստիկանները դադարեցրել են Վարդանանց փողոցում գործող շինանյութի 2 խանութի աշխատանքը Համոզված եղեք, որ հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն է շնորհավորելու. Վիտալի Բալասանյան Պայուսակը թողնել մուտքի մոտ, ախտահանել հեռախոսը․ նախարարության հրապարակած՝ տուն վերադարձի կանոնները Որոշ դիտորդների շրջանում կորոնավիրուսի նախնական ախտորոշումից հետո «Ականատեսը» չի մեկնի Արցախ Անհավատալի տեսարան. Տաթեւիկ Ռեւազյանը գրառում է կատարել Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի» Ահա ինչպիսին էր նա` Պատրիկ Դևեջյանը Արցախի նախագահի թեկնածուները բանավիճում են․ (տեսանյութ) ՀՀ ԿԲ-ն այս պահի դրությամբ մատը մատին չխփեց Ինչպես են Չինաստանում ախտահանում մեքենաները (տեսանյութ) Հեռացիր մեզանից համաճարակ. երգում են Ալլա Պուգաչովան և նրա որդին Մորուքը 1000 անգամ մեծացնում է կորոնավիրուսով վարակման ռիսկը Բակո Սահակյանի նախագահությամբ հերթական խորհրդակցությունն է անցկացվել Արցախում Արսեն Գրիգորյանը կատարել է իր երգերը կարանտինում գտնվող երկրպագուների համար (տեսանյութ) Իրանում մոտ 100 000 կալանավոր ժամանակավորապես ազատ է արձակել
Հարցում

Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չեն կայացել, տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ

 

Քաղաքացին ահազանգել է Tert.am-ի խմբագրություն և հայտնել, որ այսօր առավոտյան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից պատրաստվել են UJ 2371 չվերթով մեկնել Շարմ Էլ Շեյխ՝ հանգստի նպատակով, սակայն տեղեկացվել է, որ չարտերային չվերթը չի կայանա:

«Պատրաստվում ես թռիչքի, գումար ես ծախսում, մեկ էլ պարզվում է, որ չես էլ մեկնելու և որևէ բացատրություն չկա, թե ինչու: Հասկանում ենք, որ չարտերային չվերթ է, բայց պետք է պարզաբանել քաղաքացիներին, հայտնել չվերթի չիրականացման պատճառը, փոխհատուցման հարցն էլ հստակ չէ: «A&R» կազմակերպությունը, որը պարզվեց, աշխատում է թուրքական տուրիստական ընկերության հետ, մեզ փաստի առաջ է կանգնեցրել»:

Քաղաքացին հայտնեց, որ Երևանում գործող «A&R» տուրիստական կազմակերպությունը հանդիսանալով, նրա խոսքով՝ թուրքական «Թեզ-տուր» կազմակերպության ներկայացուցիչը, Շարմ Էլ Շեյխ չվերթի համար ԱլՄասրիա ավիաընկերության տոմսերն է վաճառել:

Tert.am-ը քաղաքացիներին ավիատոմսեր վաճառած տուրիստական «Էյ էնդ Ար»(,,A&R,,) ընկերությունից պարզաբանում խնդրեց, թե քանի՞ քաղաքացի էր պատրաստվում մեկնել Շարմ էլ Շեյխ, ինչո ՞ւ չի իրականացվել չվերթը, և արդյոք փոխհատուցում տրվելո ՞ւ է քաղաքացիներին:

Տուրիստական գործակալության ներկայացուցիչն ասաց, որ չվերթը չի իրականացվել և այլ հարցերի հրաժարվեց պատասխանել.«Ես իրավասու չեմ մեկնաբանություն տալու, լրագրողներին հետ խոսում են մեր ղեկավարները, միայն կարող եմ ասել, որ ուղևորներին մոլորության մատնելու միտում չենք ունեցել»:

Հարցին, թե ինչպես կարող են «ղեկավարներից» մեկնաբանություն ստանալ, տուրիստական գործկալության աշխատակիցն ասաց.«Ղեկավարները ավելի լուրջ հարցով են զբաղված, քան հարցերին պատասխանելը»:

Դիտարկմանը, թե ասում են, որ մոտ հարյուր ուղևոր դուրսն է մնացել, դա կարևոր չէ ՞, տուրիստական ընկերության ներկայացուցիչն ասաց.«Դա մեր կազմակերպության հարցն է»:

Tert.am-ը քաղաքացու ահազանգի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ նաև Քաղավիացիայի կոմիտեից, որտեղից չվերթը չիրականանալու մասին լուրը հաստատեցին.«Այո, առավոտյան նախատեսված չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ չի իրականացվել: Չարտերային չվերթ է եղել, Քաղաքավիացիայի կոմիտեն տվել է համաձայնությունը չվերթի իրականացման համար, ավիաընկերությունը օրենքով սահմանված կարգով բոլոր փաստաթղթերը նախապես ներկայացրել է»:

Tert.am-ը կապ հաստատեց նաև Եգիպտոսում ՝ «A&R» ընկերության հետ համագործակցող ԱլՄասրիա ավիաընկերության հետ, որտեղից սակայն չվերթի չիրականացման մասին հարցերին չպատասխանեցին:

Tert.am-ի տեղեկություններով՝ սակայն, չի իրականացվել նաև UJ 2370` Շարմ էլ Շեյխից-Երևան չվերթը, և մոտ չորս տասնյակ ուղևոր մնացել են Շարմ էլ Շեյխում:

Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ կապ հաստատել չհաջողվեց, ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնում են, որ ուղևորների տեղափոխման հարցն իրենց տիրույթում չէ և ուղևորների պատասխանատուն ավիափոխադրողն է, որը, ինչպես նշեցինք, չիրականացրած չվերթների մասին մեկնաբանություն չի տալիս:

 

website by Sargssyan