Իսկ եթե միանգամից Իսկանդերով հարվածենք Իջեւանի՞ն
Ազգային ժողովի իմքայլական պատգամավորը որպես նոր իշխանությունների ձեռք բերում մատնանշում է Իջեւանում ձերբակալված տասնինը հոգուն: Ասում է, թե տեսեք նախկին իշխանությունների օրոք միանգամից ձերբակալված 19 արցախցի չի եղել, իսկ այ իջեւանցի՝ ունենք:
Եւ եթե սա կարելի է ձեռք բերում համարել, ապա ավելի մեծ նվաճման եւ հպարտանալու ավելի լավ առիթ ունենալու համար կարելի էր այդ ձերբակալվածներին սպանել կամ Իսկանդերով հարվածել Իջեւանին:
Իսկապես, նախկին իշխանությունների օրոք Ստեփանակերտը երբենք մենք չենք հրթիռակոծել, իսկ հիմա կարելի է միանգամից Իսկանդերով հարվածել Իջեւանին եւ հայտարարել, թե տեսեք ինչ արդար իշխանություն ունենք:
Այսպիսի անհեթեթ պատմությունների շարան նոր Հայաստանում, որտեղ հպարտանում են ձերբակալված իջեւանցիներով, կուտակված աղբով, Ամերիկային ավելի շատ քննադատելու, ՀԱՊԿ-ի միջազգային հանրության աչքի առաջ խայտառակելու, հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար, բացված, բայց իրականում չբացված աշխատատեղերով:
Աննա Բաղդասարյան
Top-News.am