Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
Հարցում

«Ուղղակի ստացել են հրահանգ՝ դատավորներին ճզմելու». Տիգրան Պասկևիչյանը՝ Հանրային հեռուստաընկերության խնդիրների մասին

«Ծառայո՞ւմ է հանրությանը Հանրայինը» թեմայով քննարկմանն այսօր նախօրոք հայտարարված կազմից ներկա էր միայն սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը, ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չէին ներկայացել:

Անդրադառնալով իր՝ քննարկմանը միայնակ մասնակցելու մասին լրագրողների դիտարկմանը, Տ. Պասկևիչյանը նկատեց, որ ակնկալում էր քննարկվող հարցի շուրջ լուրջ համախմբում. «Հուսով եմ՝ մի օր դա կլինի»:

Հարցին, թե արդյո՞ք մասնակիցներն ինչ-որ բանից վախեցել են ներկայանալ, պատասխանեց. «Չեմ կարող պատասխանել այդ հարցին ուրիշների փոխարեն»:

Անդրադառնալով Հանրային հեռոստաընկերության խնդիրներին ու դրանց պատճառներին՝ հրապարակախոսը, ով 1990-92 թվականներին եղել է Հեռուստառադիոպետկոմի նախագահի տեղակալը, մի քանի պատմական դրվագներ հիշեց.

«Մինչև 2000 թվականը Հանրային հեռուստատեսությունը պետական հեռուստատեսություն էր՝ ժառանգված խորհրդային ժամանակաշրջանից: Այն իր բոլոր ենթաճյուղերով, տրամաբանությամբ՝ սովետական կառույց էր, և մեր նպատակն էր՝ փոխել ինչ-որ ձևով, ժամանակը կարճ էր, հնարավորություն չեղավ փոխելու:

Այն ժամանակ ևս կար որոշակի ճնշում հեռուստատեսության վրա, իշխանության մեջ կային թևեր, և այդ թևերը, և մյուս կողմից էլ՝ արդեն նոր ձևավորվող ընդդիմությունը, ամեն կերպ ճնշում էին հեռուստատեսությանը: Ասեմ՝ դա մի գայթակղություն է, որը կարելի է վերացնել համակարգային լուրջ փոփոխություններով: Այսօր ևս Հանրային հեռուստատեսությունը, որը ստեղծվել է 2000 թ., ստեղծվել է ու զարգացել է Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի ճարտարապետությամբ, շարունակում է մնալ նույն կառույցը և շարունակում է առիթ տալ իշխանության տարբեր թևերի, տարբեր մարդկանց նման գայթակղությունների»:

Հարցին, թե արդյո՞ք նման իրավիճակ չկար 90-ականներին, բանախոսը պատասխանեց, որ այն ժամանակ էլ վիճակը փայլուն չէր, և պետությունը շահագործում էր, բայց այն պետական էր, իսկ 2000 թվականից կառույցը հանրային հռչակվեց, ինչը նշանակում էր՝ որոշակի անկախություն:

Անդրադառնալով իր վերջին՝ ՀՌԽ նախագահ Արա Շիրինյանին ուղղված բաց նամակում հեռուստաընկերությանն առնչվող խնդիրների արծարծմանն ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատմանը, Տիգրան Պասկևիչյանը նկատեց, որ խնդիրն անձնական չէ, Արա Շիրինյանն իր 30 տարվա ընկերն է, 24 տարի միասին են աշխատել, իսկ Մարգարիտա Գրիգորյանի հետ չի կարող լինել անձնական խնդիր, քանի որ մի քանի անգամ է առիթ ունեցել հանդիպելու նրան և անձամբ չի ճանաչել.

«Ես, ընդունելով Արա Շիրինյանի առաջարկը՝ դառնալ իր խորհրդականը, մտա և սկսեցի ուսումնասիրել այդ համակարգը: Եվ համակարգն ուսումնասիրելով՝ հանգեցի այն եզրակացության, որ, այո՛, պետք է փոփոխությունները սկսել վերևից՝ փոխել ղեկավարին, ղեկավար կազմը, իսկ մնացածը ձևավորել մրցույթների միջոցով, ինչպես որ ընտրվել էր Ռադիոյի տնօրենը»:

Նա լրագրողներին ներկայացրեց նաև որոշ առաջարկներ ու նախաձեռնություններ, որոնց փոքր մասը մասամբ իրականացվել էին: Նա անդրադարձավ նաև Հանրային հեռուստաընկերության հաստիքացուցակին, բյուջեին և պայմանագրերին՝ նշելով, որ աշխատանքի ընթացքում տպավորություն է ստացել, որ հաստիքացուցակը բավականին ուռճացված է, աշխատավարձերն անհամապատասխան են, և այլն:

«Հեռուստաընկերության վրա կա՞ն ճնշումներ» հարցին անդրադառնալով՝ նա նշեց, որ ճնշում չկա, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է: Իսկ արդյո՞ք այսօր հեռուստաընկերությունն ուղիղ վերևին է ենթարկվում՝ հարցին Տ. Պասկևիչյանը պատասխանեց.

«Այս հարցով դիմեք Պետրոս Ղազարյանին: Այդ բոլոր ենթաբաժինները, կառուցվածքային միավորներն ինձ համար գոնե փակ են եղել, իմ բոլոր հարցերը մնացել են անպատասխան կամ պատասխանվել են ոչ ըստ էության: Կարևոր հարց եք բարձրացնում, բայց տվեք Պետրոս Ղազարյանին»:

Ըստ Տ. Պասկևիչյանի՝ Հայաստանում խոսքն ու մամուլը միշտ են ազատ եղել, բայց ազատ չի բովանդակությունը.

«Այդ խոսք ու մամուլը չունեն բովանդակություն: Այս ամբողջ բանավեճը նրա մասին է, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է օժտվի բովանդակությամբ:

Թե չէ՝ ով ինչի մասին ուզում՝ խոսում է. Հանրային հեռուստաընկերությունը 15 տարի հետո հաղորդում է անում և քննարկում է Հյուսիսային պողոտայի խնդիրները: Ասում ես՝ ինչ են անում, ասում է՝ իրավունք չունե՞նք խնդիրները քննարկելու: Ուղղակի պարզապես ստացել են հրահանգ՝ դատավորներին ճզմելու, քննարկում են. չկար հրահանգ՝ չկա քննարկում»:

Հիշեցնենք, որ օրերս Տիգրան Պասկևիչյանը սեփական դիմումի համաձայն՝ ազատվել էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից:

Նա պատճառների մասին գրառումներ էր կատարել ֆեյսբուքյան իր էջում ու բաց նամակում՝ «Բաց նամակ ՀՌԽ նախագահ Արա Շիրինյանին և ոչ միայն»:

Վերջինիս արձագանքել էր նաև Արա Շիրինյանը:

168.am

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan