Կատուն զբոսանքից հետո թմրանյութ է տուն բերել
Շոտլանդիայում ընտանի մի կատու տուն վերադառնալիս իր հետ մի պոլիէթիլենային փաթեթ է բերել, որում պարզվել է` թմրանյութ է: Այս մասին գրել է The Scottish Sun-ը:
Զբոսանքից վերադառնալուց հետո կատուն պառկել է տիրոջ կողքը՝ բազմոցի վրա, և բերանից հանել է կաննաբիսի փաթեթը:
Տանտիրուհին կատվի բերանի պարունակությունը լուսանկարել է ու նկարները տեղադրել համացանցում՝ մեկնաբանություններում կատակով ներողություն խնդրելով թմրանյութի տիրոջից:
Տեղի ունեցածից հետո տանտիրուհին նաև անասնաբույժ է հրավիրել: Վերջինս վստահեցրել է, որ վտանգավոր ոչինչ չկա: Առատ հեղուկն ու ստամոքսի լվացումները շատ արագ կարգավորել են կատվի վիճակը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում