Այսօր՝ 24 փետրվարի 2020թ., 00:00
Մխիթարյանի գոլը և գոլային փոխանցումն օգնեցին «Ռոմա»-ին հաղթել «Լեչեին» (տեսանյութ) Վրաստանը սահմանափակել է Իրանի քաղաքացիների մուտքը կորոնավիրուսի կապակցությամբ «Լրջացեք, տղե՛րք». Արման Սաղաթելյանի կոչը իշխանությանը Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան. ԲԿ-ից հերքում են Իրանում մեկ օրում գրանցված երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում Հռոմի Պապը նախազգուշացրել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը վերաբերող անարդար որոշումների վտանգի մասին Իրանի նախագահն ամերիկյան պատժամիջոցները համեմատել է կորոնավիրուսի հետ Թրամփը Twitter-ում «բոլիվուդյան» տեսանյութ է տեղադրել, որտեղ գլխավոր դերում հենց ինքն է Ռուս զինվորականները Սիրիայում կանխել են խոշոր սպառնալիքներ. Պուտին Ի՞նչ գին ունի Հրայր Թովմասյանին հեռացնելու մոլուցքը. կարող էր կառուցվել 24 նոր դպրոց, Գյումրիում 350 անտուն ընտանիք կարող էր բնակարան ստանալ. Արա Վարդանյան Ռոհանին հանձնարարել է ստեղծել Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային հանձնաժողով Իրանում երկրաշարժից տուժել է 75 մարդ, Թուրքիայում տուժել է 37, զոհվել՝ 9 մարդ 2019 թվականին նորածիններին ավելի հաճախ տրվող անունները․ Վիճակագրական կոմիտե Կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով Իրանում հայտարարվել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները Իլոն Մասկի հղի սիրելին երեխային թույլ կտա իրեն սեռ ընտրել Պուտինը պատմել է Ռուսաստանում «ապագայի զենքի» մասին Գրետա Տունբերգի մայրը պատմել է դստեր խնդրահարույց մանկության մասին Իտալիայում կորոնավիրուսի պատճառով Ա սերիայում 4-րդ հանդիպումն է հետաձգվել Խամենեին արտասահմանյան ԶԼՄ-ներին մեղադրել է Իրանում ընտրությունների արդյունքներին ազդելու փորձի մեջ Վիեննայում տեղի է ունեցել Սումգայիթի և Բաքվի ջարդերի հիշատակին նվիրված քայլերթ և ցույց ԱԱԾ-ի և ԱՆ-ի կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ որևէ լուրջ քայլ դեռևս տեսանելի չէ. Գևորգ Գրիգորյան Երևանից Գառնի տանող ճանապարհին «Political prisoner Armen Tavadyan» գրություն է հայտնվել ՍԴ-ն իրավասու է քննել իրեն վերաբերող հարցեր․ Գոռ Հովհաննիսյան Իրանում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունը Ուկրաինայի նախկին ԱԳՆ-ի տանը գտել են հեռուստաալիքի թոփ մենեջերի դի. ինքնասպանության վարկածը հերքվել է Հայաստանում օտարերկրյա դեսպանատան ավտոմեքենայի վարորդը դիվանագիտական անձեռմխելիությունը շփոթել է «բեսպրեդելի» հետ Նոր մանրամասներ՝ երեկ Էջմիածնում փոխգնդապետի կողմից կատարված սպանությունից 61-ամյա տղամարդը փայտե հեծանիվով Հունաստանից Հայաստան է եկել (տեսանյութ) Թուրքիայում երիտասարդ աղջիկը սխտորի ճզմիչով սպանել է հորն ու մորը Վաղվանից սկսվում է Մեծ Պահքի շրջանը Ինչի համար են ջինսե տաբատի վրայի մետաղական օղակները Թե ինչպես է կինը փրկում խեղդվող շանը Աղբատար բեռնատարը կողաշրջվել է մեքենայի վրա Ահա թե ինչպես 1 րոպեում վերադարձնել այն քարտը, որը «կուլ է տվել» բանկոմատը Ամենաբարձր վարձատրվող դերասանուհին՝ ըստ Forbes-ի Ելենա Ստեպանենկոն եւ Եվգենի Պետրոսյանը կրկին միասին են Սոչիում հայ ուսուցիչը, պաշտպանելով գործընկերուհուն, քիչ է մնացել խեղդի աշակերտին Եթե դուք միասին անցել եք հարաբերությունների այս փուլերը, ապա այլևս չեք բաժանվի Ծնունդդ շնորհավոր, հայրիկ. Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել հոր հետ Ռամոսը և նրա կինը 12 մլն եվրո են ծախսել նոր տան կառուցման համար Բրիտանիայում շրջանառության մեջ են դրել թղթադրամ՝ նկարիչ Թյոռների դիմանկարով Հայտնի են դարձել Մարտին Սքորսեզեի նոր ֆիլմի սյուժեի մանրամասները Ինչպես ինձ ցավ պատճառած տղամարդիկ ինձ ավելի ուժեղ դարձրին Կրեմլում պատմել են Պուտինի մարզական ռեժիմի մասին Ջեֆ Բեզոսը խոստացել է 10 մլրդ դոլար հատկացնել կլիմայի փոփոխման դեմ պայքարելու համար Փողոցի միջոցով իշխանության եկողները մնում են փողոցի մակարդակին. Արծրուն Պեպանյան Պետական «ռեկետը» շարունակվում է Մարտի 1-ի վերաբերյալ նոր փաստեր, որոնք երբեք չեք տեսել և չեք լսել․ ՄԱՍ 6 (տեսանյութ) Կառավարության նոր որոշումը. մայիսին իրար հետեւից 4 օր կլինի ոչ աշխատանքային Անսովոր ամուսնություն Ամերիկայում (լուսանկարներ) Եթե այսպես շարունակվի Վայենկոմի դուռը բաց է. ռուս զինվորի հայերեն կատարումը (տեսանյութ) Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանը Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի Փաշինյանի իշխանությունը շարունակում է Հայաստանի պարգևավճարային թալանը. Գագիկ Համբարյան Լիբիայում մարտերի հետեւանքով զոհվել է 16 թուրք զինվորական եւ 100 պայմանագրային զինծառայող. ԶԼՄ-ներ Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Արսեն Թորոսյանը՝ նոր կորոնավիրուսի մասին (տեսանյութ) Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Հնագետները կատալոնական քարանձավում քարե դարի մոտ 100 նկար են հայտնաբերել Ռամոս․ «Լևանտեի» դեմ խաղի մրցավարը բարկացրեց ինձ» Աշոտյանը, Շարմազանովն ու Սահակյանը երգել են Արփինե Հովհաննիսյանի հարսանիքին Ջեֆ Բեզոսը խոստացել է 10 մլրդ դոլար հատկացնել կլիմայի փոփոխման դեմ պայքարելու համար ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը հաղթել է փրայմերիզը Նեւադա նահանգում Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը.Վիկտոր Ենգիբարյան Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում` 3-4 բալ Իտալիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 79 դեպք. այս ցուցանիշով երկիրը Եվրոպայում առաջին տեղում է Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. 4 հարկանի շենքում ամեն րոպե կարող է պայթյուն լինել. Shamshyan.com Էրեբունու քրեական հետախույզները բերման ենթարկվածի մեքենայում հերոին են հայտնաբերել Չափազանց բաց զգեստով Քորթնի Քարդաշյանն առավոտյան թեյ պատրաստելիս (Լուսանկար) Եվրամիությունը Իսրայելին կոչ է արել հրաժարվել Պաղեստինի տարածքներում նոր բնակավայրեր կառուցելու գաղափարից Լարսի ռուսական կողմում 656 բեռնատար կա կուտակված Ապօրինի պարգևատրումը համակարգային կոռուպցիայի բաղկացուցիչ մասն է. Արսեն Բաբայանը՝ ԱԺ-ում բաժանված պարգևավճարների մասին Արփինե Հովհաննիսյանի ու փեսացուի հարսանեկան պարը. տեսանյութ Սա է իշխող ուժի որոշ անդամների բարոյական նկարագիրը Մոսկվայի օդանավակայաններում անհայտ պատճառով ավելի քան 20 չվերթ է հետաձգվել և չեղարկվել
Հարցում

ՊՎԾ-ն հրապարակել է մի շարք ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվություն

 

ՀՀ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը ներկայացրել է 2019 թվականի առաջին կիսամյակի ըն­թաց­քում ծառայության կողմից կատարած հիմնական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:


Կատարած հիմնական աշխատանքներ

1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկումներ և ուսումնասիրություն է իրականացվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում։ Կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ։ Արդյունքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ մարզպետարաններին և ՀՀ առողջապահության նախարարությանն ուղարկվել են համապատասխան գրություններ, որոնցով առաջարկվել է հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք միտված են եղել ոլորտն ազատականացնելուն։

Ոլորտն ազատականացնելու անհրաժեշտությունը բխել է մշտադիտարկման արդյունքում պարզված այն հանգամանքից, որ 2015-2018 թվականների ընթացքում հեմոդիալիզի սարքավորումներ և պարագաներ են ներմուծվել թվով 8 կազմակերպությունների կողմից, որոնցից 2 կազմակերպություններ՝ «Ֆրեզեն» և «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ները, ներմուծել են ընդհանուրի 82.9%-ը՝ համապատասխանբար 41.7% և 41.2% մասնաբաժիններով։ Ընդ որում, ՀՀ տարածքում գործող 9 պետական բժշկական կենտրոններից 3-ին («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», «Վանաձորի բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն») հեմոդիալիզի պարագաներ է մատակարարել «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, իսկ մնացածին՝ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի մի շարք խախտումներ։

Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի փետրվարի 11-ի թիվ Հ/001-19 հանձնարարագրի հիման վրա սկսված ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով, ինչի արդյունքում հարուցվել են քրեական գործեր:

2. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ Հ/017-18 և 2019 թվականի մարտի 19-ի թիվ Հ/003-19 հանձնարարագրերի հիման վրա ուսումնասիրություններ են իրականացվել «Արմավիր», «Էջմիածին», «Արտաշատ» և «Արարատ» ջրօգտագործողների ընկերություններում։ Ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում արձանագրվել են չհիմնավորված ծախսեր, պակաս արտացոլված հասույթներ, իրականությանը չհամապատասխանող դեբիտորական պարտքեր, անորակ հիմնանորոգման աշխատանքներ, կանոնադրական և իրավական խախտումներ։ «Արմավիր» ՋՕ ընկերությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ խախտումների արդյունքում պատճառված վնասը կազմել է շուրջ 1099.2 մլն. ՀՀ դրամ, «Էջմիածին» ՋՕ ընկերությունում՝ 1123.9 մլն. ՀՀ դրամ, «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունում՝ 1071.2 մլն. ՀՀ դրամ, «Արարատ» ՋՕ ընկերությունում՝ 644.2 մլն. ՀՀ դրամ: Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են տեղեկանքներ և ներկայացվել են ՀՀ վարչապետին, այնուհետև ուղարկվել են ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով: Տրամադրված տեղեկանքի հիման վրա հարուցվել է քրեական գործ:

3. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի նոյեմբերի 28-ի թիվ Հ/026-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում: Իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։ Բացի այդ, ուսունասիրությամբ պարզվել է, որ Հիմնադրամի կողմից ձեռք է բերվել 222.0 մլն. արժողությամբ գույք առանց գնման որևէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով։ Համալսարանում վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց մշտապես հաշվարկվել է հաստիքային աշխատավարձը մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ։ Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ դատախազություն։ ՀՀ դատախազության կողմից տեղեկանքն ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ տեղեկանքում նշված հանգամանքները քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում ստուգելու նպատակով։

4. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ Հ/018-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում: Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ օրինականության և արդյունավետության վերահսկողությունը: Իրականացված ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականների ընթացքում կազմակերպված մի շարք գնման գործընթացներ իրականացվել են այդ ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերի խախտումներով: Մասնավորապես՝ մի շարք դեպքերում գնման առարկաներն ու դրանց տեխնիկական բնութագրերը չեն եղել օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվել է տվյալ գնումը: Հաճախ տեխնիկական բնութագրերով ապրանքատեսակներին ներկայացվող պահանջները կրել են բարդեցված բնույթ, ինչի արդյունքում` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից չեն ապահովվել հավասար պայմաններ գնման գործընթացին հնարավոր մասնակիցների համար՝ առաջացնելով մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտներ։ Միաժամանակ, որոշ դեպքերում բարձր որակական չափանիշեր պարունակող ապրանքատեսակները ձեռք են բերվել շուկայականից ակնհայտ ցածր գներով, ինչի արդյունքում առաջացել է ռիսկ, որ մատակարարների կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը մատակարավել են տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքատեսակներ։ Խախտումներ են արձանագրվել նաև բուժսպասարկման ոլորտում, մասնավորապես՝ դեղորայքի և բժշկական այլ պարագաների գնման՝ պլանավորման և ձեռքբերման, դրանց հաշվառման, բաշխման, պահպանման, սանիտարահիգենիկ պայմանների ապահովման ոլորտներում։ Որոշ ՔԿՀ-ներում արձանագրվել են նաև անորակ և ժամկետանց դեղերի առկայություն։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականներին կազմակերպված և ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրության առակա հանդիսացած գնման գործընթացներում թույլ են տրվել տվյալ դաշտը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք նորմերի խախտումներ, որոնք առաջացրել են պետական միջոցների անարդյունավետ օգտագործման ռիսկեր։ Տեղեկանքը զեկուցվել է ՀՀ վարչապետին, այնուհետև ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով:

5. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ Հ/018-18 հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել նաև ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում, որն ամփոփվել է համապատասխան տեղեկանքով: Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ Հիմնադրամը փաստացի մի շարք դեպքերում շեղվել է կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ ամրագրված իր հիմնական նպատակներից: Արձանագրվել է, որ Հիմնադրամի կողմից մի շարք դեպքերում իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը չի ուղղվել Հիմնադրամի կանոնադրական նպատակների իրագործմանը և տարիներ շարունակ չեն իրականացվել արդյունավետ և կառուցողական ծրագրեր ուղղված դատապարտյալների և կալանավորված անձանց կրթական և այլ սոցիալական խնդիրների բարելավմանը: Ավելին՝ հաճախ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս Հիմնադրամի կատարած ծախսերը գերազանցել են ստացված եկամուտները և Հիմնադրամը չի գործել արդյունավետ, ինչի արդյունքում՝ 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կուտակել է շուրջ 110 մլն. դրամի պարտք: Տեղեկանքով արձանագրվել է, որ կա Հիմնադրամին և պետությանը շուրջ 125 մլն. դրամի պատճառված վնասի ռիսկ, և շուրջ 75 մլն. դրամի անարդյունավետ ծախս կատարած լինելու ռիսկ: Տեղեկանքը զեկուցվել է ՀՀ վարչապետին, այնուհետև ներկայացվել է ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով:

6. Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ Հ/005-19 հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել ՀՀ ոստիկանությունում: Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է հաշվառման համարանիշերի գնման գործընթացների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ի միջև կատարված գործարքների օրինականությունը և արդյունավետությունը։ Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 310–րդ (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հոդվածների հատկանիշներով։ Հատկանշական է նաև, որ նշված ուսումնասիրության ավարտից հետո ՀՀ ոստիկանության կարիքների համար հաշվառման համարանիշերի ձեռքբերման նպատակով վերջինիս կողմից 06.06.2019 թվակնին կազմակերպվել է նոր մրցույթ, որի ընթացքում 2008 թվականից հիշյալ որոլտում անցկացված մրցույթներում միշտ հաղթող ճանաչված «Բիլլ Սթոուն» ՍՊ ընկերությունը նախկինում կատարած գնային առաջարկից շուրջ 40 տոկոս ցածր գնային առաջարկ է կատարել:

7. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի նոյեմբերի 19-ի թիվ Հ/025-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն «Հայաստանի երիտասարդական» հիմնադրամում: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են հիմնադրամի մուտքերի օրինականության և դրանց օգտագործման արդյունավետության մասով խախտումներ: Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքում և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու նպատակով։

8. Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի մայիսի 22-ի թիվ Հ/006-19, 2019 թվականի ապրիլի 22-ի թիվ Հ/004-19 և 2019 թվականի մարտի 19-ի թիվ Հ/002-19 հանձնարարագրերի հիման վրա համապատասխանաբար ՀՀ Արմավիրի մարզի Տալվորիկ, Զարթոնք և ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքապետարաններում իրականացվել են ուսումնասիրություններ։ Ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում արձանագրվել են խախտումներ գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման, որոշ հողատարածքների համար հողի հարկի հաշվարկման և համապատասխան գանձումները թերություններով իրականացնելու վերաբերյալ։ Ուսումնասիրութունների արդյունքում կազմվել են համապատասխան տեղեկանքներ և ներկայացվել են ՀՀ վարչապետին: ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնք և ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքապետարաններում իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկանքները ներկայացվել են ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով, ինչի արդյունքում հարուցվել են քրեական գործեր: ՀՀ Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքապետարանում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ Արմավիրի մարզի մարզպետին՝ մարզում նմանատիպ թերությունները վերացնելու նպատակով:

9. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի թիվ Հ/024-18 հանձնարարագրերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ ՓԲԸ-ում: Ոսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ լաբորատորիան լինելով հավատարմագրված, չի համապատասխանում «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի և ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտի մի շարք կրիտիկական նշանակության կետերի պահանջներին, ինչը կասկածի տակ է դնում լաբորատորիայի կողմից տրամադրված ցանկացած եզրակացության հավաստիությունը: Արձանագրվել է նաև, որ լաբորատորիայի կողմից տրամադրված արձանագրությունները համարակալված չեն հերթականությամբ, ինչը հնարավորություն է տալիս լաբորատորիային անհրաժեշտության դեպքում հետին թվով արձանագրություններ տրամադրել: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով:

10. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի թիվ Հ/022-18 հանձնարարագրերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ում: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով: Տրամադրված տեղեկանքի հիման վրա ՀՀ ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ:

11. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի թիվ Հ/014-18 հանձնարարագրերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ում: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ վարչապետին:

12. ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվել է 6 մշտադիտարկում ՔԿԾ-ի «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներում՝ ընթացիկ շինարարական աշխատանքների արդյունավետության գնահատման նպատակով։ Կատարված մշտադիտարկումներով պարզվել է, որ վերոնշյալ ՔԿՀ-ներում՝ ՔԿԾ-ի և մի շարք կապալառու կազմակերպությունների միջև 2018 թվականի դեկտեմբեր ամսին կնքված համապատասխան կապալի պայմանագրերով նախատեսված շինարարական աշխատանքները մեկնարկել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված նորմատիվների և կանոնների բազմաթիվ խախտումներով։ Մշտադիտարկմամբ արձանագրվել է, որ առկա է ՔԿԾ-ի և կապալառու կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով նախատեսված աշխատանքների սահմանված ժամկետում և սահմանված որակով չիրականացման ռիսկ, և կա հավանականություն, որ ՀՀ կառավարության՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 1291-Ն որոշման ընդունման համար հիմք հանդիսացած հիմնավորման մեջ ներկայացված հրատապ խնդիրները լուծում չստանան և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված շուրջ 160 մլն. ՀՀ դրամի չափով գումարը չծառայի իր նպատակին՝ նույնիսկ ֆինանսական կորուստներ չլինելու պարագայում։ Մշտադիտարկումներն իրականացնելուց հետո կազմվել է տեղեկանք, որը զեկուցվել է ՀՀ վարչապետին:

13. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2013-2018 թվականների ընթացքում վառելիքի ձեռքբերման և օգտագործման գործընթացների նկատմամբ:

Արդյունքում պարզվել է, որ Հարկադիր կատարման ծառայությունը, նախնական գնահատականներով, նշված ժամանակահատվածում իր կարիքներից չբխող շուրջ 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել՝ չհիմնավորելով դրա հետագա ծախսը: Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքը և կից նյութերը տրամադրվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։ Տեղեկանքով վերհանված հանգամանքները ստուգելու նպատակով՝ տրամադրված փաստաթղթերը կցվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական չարաշահումներ կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործին։

14. ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայության մոնիթորինգի և վերլուծության վարչությունը 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վերլուծություն է իրականացրել «Սերմերի Գործակալություն» ՊՈԱԿ-ի 2013-2018 թթ․ գործունեության վերաբերյալ: Արդյունքում կազմված տեղեկանքը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ դատախազություն հիշյալ կազմակերպությունում իրականացված չարաշահումների և հափշտակության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված համապատասխան քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով:

15. Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական վերահսկողական ծառայություն ընդհանուր թվով մուտքագրվել է 489-ը քաղաքացիների դիմում-բողոքներ: 222 դիմումի նկատմամբ սահմանվել է հսկողություն:

16. Կատարվել են 95 քաղաքացիների ընդունելություններ, որի ընթացքում 62 քաղաքացու տրվել են պարզաբանումներ և գրավոր պատասխաններ նրանց կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ:

17. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ Հ/017-18 հանձնարարագրի հիման վրա «Երևան» ջրօգտագործողների ընկերությունում իրականացվող ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:

18. Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի հունիսի 11-ի թիվ Հ/008-19 հանձնարարագրի հիման վրա «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում իրականացվող ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:

19. Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի հունիսի 13-ի թիվ Հ/009-19 և Հ/010-19 հանձնարարագրերի հիման վրա ներկայումս ՀՀ ոստիկանությունում իրականացվող ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

 

website by Sargssyan