1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 օգոստոսի 2019թ., 00:00
Թուրքիայում քաղաքապետերի փոխարինումը հարցականի տակ է դնում մարտի 31-ի ընտրությունների ժողովրդավարական արդյունքները. ԵՄ Սեյրան Սարոյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ) Մակրոնը ցավեցրել է կնոջ ձեռքը լրագրողների աչքի առաջ (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Չինարիի ուղղությամբ. արբանյակային լուսանկարներ Մի փոքր խումբ, ինչ-որ փակ սենյակում որոշումներ է կայացնում Վերանայեք ձեզ խորհուրդներ տվողներին. այսպիսի խորհրդատուներով լավ տեղ չենք հասնի. Լեւոն Գալստյանը՝ Փաշինյանին Ժամը 1-ին կգաք՝ սաղ կիմանաք. Սեյրան Սարոյանն ասուլիս է հրավիրում Ընթանում է Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը (ուղիղ) Սարանսկում հարբած հայրը փորձել է երեխային վայր գցել բազմահարկ շենքի պատուհանից (տեսանյութ) Մանկապիղծ միլիարդատերը ինքնասպանությունից 2 օր առաջ կտակ է գրել Ոսկու սարն՝ ընդդեմ քաղաքական դաշտի Ներկայիս քաղաքական դաշտը փլուզված է և մեծ հարցական է, թե արդյոք նոր խորհրդարանն ի վիճակի կլինի գործուն մեծամասնություն ունենալ Ձին աճուրդում վաճառվել է 1․5 մլն եվրոյով ԱՄՆ դոլարը գնվում է 475, վաճառվում՝ 477.50 դրամ առավելագույն փոխարժեքով Քաղաքական դաշտը փլուզված է․ Ստեփան Դանիելյան Ցույց լուսաբանող մեքսիկացի հաղորդավարը հայտնվել է հարվածի տակ և ուշագնաց եղել (տեսանյութ) ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացվելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ծեծ և խուլիգանություն Երևանում․ կան բերման ենթարկվածներ ՀՀ քաղաքացին հասկացավ, թե ինչպես է հիմնավորվել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը Թրամփը խոստացել է Գրենլանդիան գնելու դեպքում այնտեղ երկնաքերներ չկառուցել Մենք ունենք բռնապետական ռեժիմ, որը փորձում է լռեցնել իրազեկված քաղաքացիներին. Սոնա Աղեկյանը նամակ հանձնեց ԵՄ գրասենյակ Արայիկ Հարությունյանը կեսգիշերին որոշեց աջակցել Նիկոլ Փաշինյանին եւ բախվեց նոր իրականությանը ԱԱԾ–ն կուսումնասիրի Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումները Պատվավոր հյուրեր. Հայաստան կժամանեն Օբաման, Ցուկերբերգը, Գեյթսը Դեմ ենք Ամուլսարի հանքի շահագործմանը, կոչ ենք անում բոլոր ուժերին արտահայտել իրենց դիրքորոշումը. ՔՈ Մինչև շաբաթավերջ՝ առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը չի փոխվի Նիկոլ Փաշինյանը խոսում էր իր ընտրազանգվածի համար, նրանց հասկանալի լեզվով եւ ոճով Փաստորեն Ամուլսարի ցիանիդը իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան Կադրեր Սիրիայում ամբողջովին ամայացած քաղաքից (տեսանյութ) Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բնապահպանական փորձաքննության 2016թ-ի եզրակացությունը․ դիմում նախարարին «Մեր սքանչելի երկրները պետք է միասին ապրեն». ինչպես է անցել Մակրոնի և Պուտինի հանդիպումը «Պոբեդա»-ն հերքել է Գյումրիում կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը Ո՞րն է «Լիդիան»-ի համառության պատճառը. բնապահպանը՝ Ամուլսարի խնդրի մասին Պարոն Փաշինյան, խոստովանեք, որ ստել եք, այդպիսի գաղտնի զեկույց գոյություն չունի Sinquefield Cup. Լևոն Արոնյանը երրորդ ոչ ոքին խաղաց Խոշոր հրդեհ՝ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում. դեպքի վայր է մեկնել 11 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք Գերմանիայում «Արծվի թռիչք» ատրակցիոնը փակել են սվաստիկային նմանության պատճառով Երեք ուրացում՝ մեկ օրում Դոն Պիպոյի հիմնադրամի ղեկավարը փողերը կանխիկացրել ու փորձել է փախչել երկրից Ոստիկանությունը մտել է Սեյրան Սարոյանի տուն ու բերման ենթարկել այնտեղ գտնվողներին.Գեներալը հասցրել է փախչե՞լ Ծառուկյանին չհրավիրելու որոշումը եղել է քաղաքակա՞ն Երջանկության մեխանիկան՝ ըստ կառավարության ծրագրի Եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրերը, Հայաստանի գոյատեւման «վարագույրը» կարաք հանգիստ փակեք Կադրերը «Արմենիա» եւ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներից հոսում են դեպի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ Նշանակմանս օրվանից Ավինյանի գրասենյակը լծված է եղել իմ ձեռքով Ամուլսարի ճամփաները բացելու գործին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին Մակրոնը հավատում է Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ անվտանգության ճարտարապետության ստեղծմանը Թուրքիան մի շարք պտուղների արտադրության և արտահանման ոլորտում առաջատար դիրքեր ունի Լենա Նազարյանն ընդեմ Նիկոլ Փաշինյանի՞ Կառավարությունը չի կարող տրամադրել վարչապետի նշած «գաղտնի փաստաթուղթը» Գերմանիայում ամեն 14-րդ ամուսնությունը կնքվում է նույնասեռական զույգերի կողմից ԵՄ-ն աշնանը կվերադառնա փողերի լվացման մեջ մեղադրվող երկրների «սև ցուցակի» կազմմանը Նախագահ Քոչարյանին «փակի» տակ պահելու առեղծվածը․ Արա Վարդանյան Վարչապետը էկոնոմիկայի փոխնախարար է նշանակել Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայողին Ֆրանսիայում ընթանում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը. ուղիղ ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը Ամուլսարի մասին. զրույց Քաղաքացու հետ. Նիկոլ Փաշինյան «Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի փաստեր. ՀԲՃ-ն հաղորդում է ներկայացրել դատախազություն Ահա թե ինչպիսի «բարեփոխումներով» է զբաղված դատական իշխանությունը․հայտարարություն ԵՄ-ը պատրաստ է առանց գործարքի բրեքզիթին, սակայն ամենից շատ կտուժի Մեծ Բրիտանիան Նիկոլ Փաշինյանը փոխում է Սահմանադրությունը Վարչապետի հայտարարությունից հետո կորոշենք, թե որոնք են լինելու մեր քայլերը. Բնապահպանները նորից կհավաքվեն վաղը երեկոյան «Դուխովներն» այս անգամ դանակահարել են Գյումրիում ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա ամենագեղեցիկ գոլի հավակնորդների անունները Այսօր Նիկոլ Փաշինյանի ասֆալտին փռելու խոստումն իրականություն դարձավ Ոստիկաններից մեկը հրեց ու գետնին տապալեց իրավապաշտպանին (տեսանյութ) Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար Նեթանյահուի կինը Կիևի ճանապարհին ինքնաթիռում սկանդալ է բարձրացրել Մեզ համար անհասկանալի է հանքարդյունաբերությունը համատեղել առողջարանային քաղաքի հետ. Ջերմուկի քաղաքապետ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան (Հովիկ Ստուդիո) հնչեցնում է ընդունելության զանգերը Արքայազն Էնդրյուն հերքել է Էփշտեյնի սեքսուալ հանցագործություններին իր ներգրավվածության մասին ենթադրությունները Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է, ռուբլին՝ էժանացել Ստեփանավանի անտառներում 2016-18-ին ապօրինի հատվել է 1462 ծառ, մեղադրանք է առաջադրվել 16 անձի․ ՔԿ Իրանն ԱՄՆ-ին զգուշացրել է իրանական նավթային լցանավը գրավելու փորձեր չկատարել «Ամուլսարի տրամաբանությամբ՝ պետք է Հայաստանի բոլոր հանքերի թույլտվությունները հետ վերցնենք». Թունյան Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հետ կապված քրեական գործի հարուցման պատճառն է եղել. Ալեն Սիմոնյան Եվրահանձնաժողովի նախագահը հոսպիտալացման պատճառով չի մասնակցի G7-ի գագաթնաժողովին «Ամուլսարի հերն էլ շուն դառնա, կարեւորը բնապահպանական վիճակն է». Ալեն Սիմոնյան Գիշերը ծեծկռտուք է եղել Երեւանի կենտրոնում. գիշերային ակումբի 3 աշխատակից բերման է ենթարկել. կան վիրավորներ
Հարցում

«Թեժ աշու­նը» կարծես տեղափոխվում է թեժ ամառ

«Իրատես» թերթը գրում է.

Գունավոր հեղափոխությունների ամենամեծ հմայքն այն է, որ կարողանում է ամեն բան գլխի վրա շուռ տալ` ոչ մի բանի առջև չկանգնելով, և իր ցանկացած քայլ ներկայացնել որպես «դարի նվա­ճում», որ արվել է հանուն դեմոկրատիայի, ազատու­թյան, մարդու իրավունքների համար մղվող սրբա­զան պատերազմ է:

Որտե՞ղ է անցել այդ դպրոցը Նիկոլ Փաշինյանը. որ ոչ մի բանի առջև չկանգնելով հեղափոխության ողջ մարշալ պլանը կյանքի է կոչում` առանց բարո­յական դույզն իսկ ներհայացի: Վերջին երկու օրե­րին, անգամ իր նկատմամբ Իջևանում ցուցանված տեկտոնական անհնազանդության առաջին լուրջ հակազդեցություններից հետո, նա շարունակում է հավատարիմ մնալ «սորոսյան» արժեքներին:

Այսպես, նախորդ օրը ԵՊՀ-ում. կանոնակարգի ամենակոպիտ խախտումներով լուծարվեց ուսա­նողների հետ աշխատանքի կենտրոնը, որովհետև հիշյալ կենտրոնն ուներ 1/3 հնարավորություն` ԵՊՀ խորհրդի որոշումներին համաձայնություն չտալու, որպեսզի սեփականաշնորհվի Բյուրականի գիտաարտադրական «հանգույցը», և հարմարավետ «տեղակայվի» խորհրդի նախագահ Գևորգ Մուրա­դյանի «գրպանում», կենտրոնի նոր ղեկավար դառ­նա սորոսականներից ամենակարկառունը` «Ռեստարտի» Դավիթ Պետրոսյանը, իսկ որ ամենա­կարևորն է, ռեկտոր դառնա սորոսական փողերով գերեզմանների մասին գրքեր գրած «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Ասել է՝ կրթական ոլորտի «ալֆան» և «օմեգան»՝ ԵՊՀ-ն, այդ կենտրոնի լուծարմամբ, մեկընդ­միշտ «պաշարվեց», երկրում առանց այն էլ հեղափոխությամբ լրջորեն դեգրադացված մենթալ պլանն էլ ավելի դեգրադացնելով՝ նախապատրաս­տելով Ստամբուլյան կոնվենցիային:

Ընդ որում, իջևանյան «հայրենի օջախում» տե­ղի ունեցածից դասեր քաղելու փոխարեն (այն, ի դեպ, շղթայական էֆեկտով առաջիկայում տարած­վելու է մնացած մարզերով՝ ամեն տեղ ունենալով իր «սպեցիֆիկ» անտինիկոլիզմի դրսևորումները, առաջիկայում արդեն Սևանում՝ լճի ու «հարակից» խնդիրների հետ կապված ճամփան կփակվի), Նիկոլի վարչակազմը, որը հենց փողոց փակելով է հա­սել ԵՊՀ-ի, պառլամենտի, կառավարության «փակ­մանն» ու իր պատկերով «բացելուն», կրկին ստիպ­ված կլինի ոստիկանական կենդանի պատնեշներ կանգնեցնել «իմ ժողովրդի» առջև՝ բոլոր հետևանք­ներով հանդերձ:

Սակայն այդպես երկար շարունակել հաստա­տապես անհնար կլինի, մանավանդ որ «թեժ աշու­նը» կարծես տեղափոխվում է թեժ ամառ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

website by Sargssyan