Այսօր՝ 24 փետրվարի 2020թ., 00:00
Հենրիխ Մխիթարյան․ Կարեւոր հաղթանակ էր Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ այցեր են կատարել զորամասեր ու ազատազրկման վայրեր Իտալիայում փակել են Միլանի տաճարը եւ Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարը Մխիթարյանի գոլը և գոլային փոխանցումն օգնեցին «Ռոմա»-ին հաղթել «Լեչեին» (տեսանյութ) Վրաստանը սահմանափակել է Իրանի քաղաքացիների մուտքը կորոնավիրուսի կապակցությամբ «Լրջացեք, տղե՛րք». Արման Սաղաթելյանի կոչը իշխանությանը Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան. ԲԿ-ից հերքում են Իրանում մեկ օրում գրանցված երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում Հռոմի Պապը նախազգուշացրել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը վերաբերող անարդար որոշումների վտանգի մասին Իրանի նախագահն ամերիկյան պատժամիջոցները համեմատել է կորոնավիրուսի հետ Թրամփը Twitter-ում «բոլիվուդյան» տեսանյութ է տեղադրել, որտեղ գլխավոր դերում հենց ինքն է Ռուս զինվորականները Սիրիայում կանխել են խոշոր սպառնալիքներ. Պուտին Ի՞նչ գին ունի Հրայր Թովմասյանին հեռացնելու մոլուցքը. կարող էր կառուցվել 24 նոր դպրոց, Գյումրիում 350 անտուն ընտանիք կարող էր բնակարան ստանալ. Արա Վարդանյան Ռոհանին հանձնարարել է ստեղծել Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային հանձնաժողով Իրանում երկրաշարժից տուժել է 75 մարդ, Թուրքիայում տուժել է 37, զոհվել՝ 9 մարդ 2019 թվականին նորածիններին ավելի հաճախ տրվող անունները․ Վիճակագրական կոմիտե Կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով Իրանում հայտարարվել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները Իլոն Մասկի հղի սիրելին երեխային թույլ կտա իրեն սեռ ընտրել Պուտինը պատմել է Ռուսաստանում «ապագայի զենքի» մասին Գրետա Տունբերգի մայրը պատմել է դստեր խնդրահարույց մանկության մասին Իտալիայում կորոնավիրուսի պատճառով Ա սերիայում 4-րդ հանդիպումն է հետաձգվել Խամենեին արտասահմանյան ԶԼՄ-ներին մեղադրել է Իրանում ընտրությունների արդյունքներին ազդելու փորձի մեջ Վիեննայում տեղի է ունեցել Սումգայիթի և Բաքվի ջարդերի հիշատակին նվիրված քայլերթ և ցույց ԱԱԾ-ի և ԱՆ-ի կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ որևէ լուրջ քայլ դեռևս տեսանելի չէ. Գևորգ Գրիգորյան Երևանից Գառնի տանող ճանապարհին «Political prisoner Armen Tavadyan» գրություն է հայտնվել ՍԴ-ն իրավասու է քննել իրեն վերաբերող հարցեր․ Գոռ Հովհաննիսյան Իրանում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունը Ուկրաինայի նախկին ԱԳՆ-ի տանը գտել են հեռուստաալիքի թոփ մենեջերի դի. ինքնասպանության վարկածը հերքվել է Հայաստանում օտարերկրյա դեսպանատան ավտոմեքենայի վարորդը դիվանագիտական անձեռմխելիությունը շփոթել է «բեսպրեդելի» հետ Նոր մանրամասներ՝ երեկ Էջմիածնում փոխգնդապետի կողմից կատարված սպանությունից 61-ամյա տղամարդը փայտե հեծանիվով Հունաստանից Հայաստան է եկել (տեսանյութ) Թուրքիայում երիտասարդ աղջիկը սխտորի ճզմիչով սպանել է հորն ու մորը Վաղվանից սկսվում է Մեծ Պահքի շրջանը Ինչի համար են ջինսե տաբատի վրայի մետաղական օղակները Թե ինչպես է կինը փրկում խեղդվող շանը Աղբատար բեռնատարը կողաշրջվել է մեքենայի վրա Ահա թե ինչպես 1 րոպեում վերադարձնել այն քարտը, որը «կուլ է տվել» բանկոմատը Ամենաբարձր վարձատրվող դերասանուհին՝ ըստ Forbes-ի Ելենա Ստեպանենկոն եւ Եվգենի Պետրոսյանը կրկին միասին են Սոչիում հայ ուսուցիչը, պաշտպանելով գործընկերուհուն, քիչ է մնացել խեղդի աշակերտին Եթե դուք միասին անցել եք հարաբերությունների այս փուլերը, ապա այլևս չեք բաժանվի Ծնունդդ շնորհավոր, հայրիկ. Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել հոր հետ Ռամոսը և նրա կինը 12 մլն եվրո են ծախսել նոր տան կառուցման համար Բրիտանիայում շրջանառության մեջ են դրել թղթադրամ՝ նկարիչ Թյոռների դիմանկարով Հայտնի են դարձել Մարտին Սքորսեզեի նոր ֆիլմի սյուժեի մանրամասները Ինչպես ինձ ցավ պատճառած տղամարդիկ ինձ ավելի ուժեղ դարձրին Կրեմլում պատմել են Պուտինի մարզական ռեժիմի մասին Ջեֆ Բեզոսը խոստացել է 10 մլրդ դոլար հատկացնել կլիմայի փոփոխման դեմ պայքարելու համար Փողոցի միջոցով իշխանության եկողները մնում են փողոցի մակարդակին. Արծրուն Պեպանյան Պետական «ռեկետը» շարունակվում է Մարտի 1-ի վերաբերյալ նոր փաստեր, որոնք երբեք չեք տեսել և չեք լսել․ ՄԱՍ 6 (տեսանյութ) Կառավարության նոր որոշումը. մայիսին իրար հետեւից 4 օր կլինի ոչ աշխատանքային Անսովոր ամուսնություն Ամերիկայում (լուսանկարներ) Եթե այսպես շարունակվի Վայենկոմի դուռը բաց է. ռուս զինվորի հայերեն կատարումը (տեսանյութ) Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանը Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի Փաշինյանի իշխանությունը շարունակում է Հայաստանի պարգևավճարային թալանը. Գագիկ Համբարյան Լիբիայում մարտերի հետեւանքով զոհվել է 16 թուրք զինվորական եւ 100 պայմանագրային զինծառայող. ԶԼՄ-ներ Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Արսեն Թորոսյանը՝ նոր կորոնավիրուսի մասին (տեսանյութ) Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Հնագետները կատալոնական քարանձավում քարե դարի մոտ 100 նկար են հայտնաբերել Ռամոս․ «Լևանտեի» դեմ խաղի մրցավարը բարկացրեց ինձ» Աշոտյանը, Շարմազանովն ու Սահակյանը երգել են Արփինե Հովհաննիսյանի հարսանիքին Ջեֆ Բեզոսը խոստացել է 10 մլրդ դոլար հատկացնել կլիմայի փոփոխման դեմ պայքարելու համար ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը հաղթել է փրայմերիզը Նեւադա նահանգում Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը.Վիկտոր Ենգիբարյան Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում` 3-4 բալ Իտալիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 79 դեպք. այս ցուցանիշով երկիրը Եվրոպայում առաջին տեղում է Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. 4 հարկանի շենքում ամեն րոպե կարող է պայթյուն լինել. Shamshyan.com Էրեբունու քրեական հետախույզները բերման ենթարկվածի մեքենայում հերոին են հայտնաբերել Չափազանց բաց զգեստով Քորթնի Քարդաշյանն առավոտյան թեյ պատրաստելիս (Լուսանկար) Եվրամիությունը Իսրայելին կոչ է արել հրաժարվել Պաղեստինի տարածքներում նոր բնակավայրեր կառուցելու գաղափարից Լարսի ռուսական կողմում 656 բեռնատար կա կուտակված Ապօրինի պարգևատրումը համակարգային կոռուպցիայի բաղկացուցիչ մասն է. Արսեն Բաբայանը՝ ԱԺ-ում բաժանված պարգևավճարների մասին
Հարցում

Ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը. ԿԲ-ն չափազանց լավատես է, վերանայել է կանխատեսումը

«168 ժամ» թերթը գրում է.

«Կենտրոնական բանկը (ԿԲ) չափազանց լավատես է Հայաստանի տնտեսության նկատմամբ: Նույնիսկ ավելի լավատես, քան կարող է իրեն թույլ տալ կառավարությունը: Ինչպես հայտնի է, կառավարության սպասելիքներն այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ 5 տոկոսի սահմաններում են: Մինչդեռ Կենտրոնական բանկը սպասում է անհամեմատ ավելի բարձր՝ ընդհուպ մինչեւ 7,4 տոկոս աճ:

Վերջին ամիսներին տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացները կամ պաշտոնական վիճակագրության արձանագրած ցուցանիշները, հավանաբար, այնքան են ոգեւորել ԿԲ-ին, որ այն բավական կտրուկ վերանայել է տնտեսական աճի նախորդ կանխատեսումը: Ընդամենը մի քանի ամիս առաջ Կենտրոնական դրամատունը Հայաստանում սպասում էր ՀՆԱ 4,6-6,1 տոկոս ավելացում: Վերջին վերանայումից հետո այս տարվա համար կանխատեսվել է 5,9-7,4 տոկոս տնտեսական աճ: Տարօրինակ է, որ Կենտրոնական բանկը նույնպիսի լավատեսություն չունի Հայաստանի տնտեսության միջնաժամկետ հեռանկարների առումով: Կանխատեսումները հիմնականում մնացել են անփոփոխ:


Ընդամենը երեք ամսվա տարբերությամբ՝ ԿԲ-ն 1,3 տոկոսով ավելացրել է այս տարվա տնտեսական աճի ինչպես նվազագույն, այնպես էլ՝ առավելագույն ակնկալիքը: Առաջին եռամսյակի գնաճի հաշվետվության մեջ սպասելիքները տատանվում էին 4,6-6,1 տոկոսի միջակայքում:

Իհարկե, այս ցուցանիշները հազիվ թե վերջնական լինեն: Դրանք, հավանաբար, դեռ շատ կփոխվեն, բայց ի՞նչն է այստեղ հետաքրքիր, այդպիսի կարճ ժամանակահատվածի կտրվածքով սովորաբար նման կտրուկ վերանայումներ չեն արվում: Դա նշանակում է, որ կամ նախորդ կանխատեսումը բավարար հիմնավորված չի եղել, կամ տնտեսության մեջ վերջին երեք ամիսներին նույնքան կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել:

Կտրուկ փոփոխություններ տնտեսության մեջ, իհարկե, չկան կամ դրանք առնվազն տեսանելի չեն, բացի այն, որ պաշտոնական վիճակագրությամբ տնտեսությունը բարձր տեմպերով առաջ է գնում: Ըստ էության, դրա վրա էլ հիմնվել է Կենտրոնական բանկը՝ կառուցելով ապագա կանխատեսումները:

«2019թ. առաջին եռամսյակում դիտարկված բարձր տնտեսական ակտիվության պարագայում տնտեսական աճը գերազանցել է սպասված ցուցանիշը՝ կազմելով 7,1 տոկոս, որին շարունակում է գերակշռող նպաստում ունենալ մասնավոր սպառման բարձր աճը: Գնահատվում է, որ կարճաժամկետ հատվածում այդ միտումները կպահպանվեն, ինչի ներքո 2019թ. տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է դեպի վերեւ՝ գտնվելով 5,9-7,4 տոկոս միջակայքում, իսկ միջնաժամկետում այն կմոտենա իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին»,- ասվում է երկրորդ եռամսյակի գնաճի հաշվետվության մեջ:

Պաշտոնական տվյալներով տարեսկզբին Հայաստանի տնտեսությունն իսկապես ակտիվորեն աճել է: Առաջին եռամսյակում գրանցվել է 7,1 տոկոս տնտեսական աճ, իսկ հինգ ամիսների տնտեսական ակտիվությունը հասել է 7,3 տոկոսի: Ոչինչ, որ այս ցուցանիշների հիմքում ընկած է հիմնականում ծառայությունների եւ առեւտրի ոլորտների աճը, որտեղ արձանագրվող դրսեւորումներն իրականում շատ քիչ կապ ունեն տնտեսության զարգացումների եւ ստեղծվող հավելյալ արդյունքի հետ:

Առաջին եռամսյակի 7,1 տոկոսն իսկապես վատ տնտեսական աճ չէ, բայց դրա գրեթե 6 տոկոսը բաժին է ընկնել ծառայություններին եւ առեւտրին: Փոխարենը արդյունաբերության եւ էներգետիկայի մասնակցությունը տնտեսական այդ աճի գործում եղել է ընդամենը 0,1, իսկ շինարարությանը՝ 0,3 տոկոս: Գյուղատնտեսությունը նույնիսկ բացասական նպաստ է բերել տնտեսական աճին: Այնպես չէ, որ իրավիճակը շատ է փոխվել առաջին եռամսյակից հետո: Առաջվա նման տնտեսական աճի գործում գերակշռող է ծառայությունների ոլորտը՝ իր շահումով խաղերով ու զվարճանքներով:

Պաշտոնական տվյալներով որոշ տեղաշ­արժ կա արդյունաբերության ոլորտում: Բայց տնտեսության այս հատվածի զարգացումները դեռեւս հեռու են բավարար լինելուց: Առավել եւս, որ արձանագրվող բարելավումները կապված են ոչ այնքան իրական զարգացումների, որքան նախորդ տարվա ցածր բազային ցուցանիշների հետ:

Ահա այսպիսին է Հայաստանի տնտեսության աճի կառուցվածքը: Հազիվ թե կարելի է կարծել, որ այն էական փոփոխություն կկրի առաջիկայում: Պատահական չէ, որ Կենտրոնական բանկը տնտեսության վերանայված աճի հույսերը շարունակում է կապել հիմնականում ծառայությունների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan