Մոսկվայում կնոջ գլխատված մարմին են հայտնաբերել
Մոսկվայի շրջանի Սեվերնի բնակավայրում անտառում 1987թ. ծնված կնոջ գլխատված մարմին են հայտնաբերել, հաղորդում է «ՌԲԿ»-ը:
ՌԴ ՔԿ-ի հաղորդմամբ՝ կնոջ մարմինը «նեխածության արտահայտված փոփոխություններով» հայտնաբերել են Նովոդաչնայա փողոցում բնակելի շենքի մոտակայքում:
Դեպքի փաստով նախաքննական ստուգում է սկսվել: Մահվան հստակ պատճառի հաստատման համար դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:
Նախնական տեղեկություններով՝ կինը գլխատվել է, նրա ինքնությունը պարզվել է:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում