Թուրքմենական լրատվամիջոցները նախագահ Բերդիմուհամեդովի անհետացման վերաբերյալ նոր վարկած են հնչեցրել
Այս թեմայով
- Թուրքմենստանի նախագահը կրակել է գնդացիրից
- Թուրքմենստանի նախագահն արձակուրդի ընթացքում ձկնորսությամբ է զբաղվել և իր որսած ձուկը նվիրել մանկատանը
- Թուրքմենստանում նախագահը հեռացրել է ՆԳ նախարարին աշխատանքից հետ խորհրդակցության ժամանակ
- Թուրքմենստանում արդեն 6-րդ օրն է` տոնում են ալաբայների մասին նախագահ Բերդիմուհամեդովի գրքի հրատարակումը (լուսանկարներ)
Թուրքմենական ընդդիմադիր «Թուրքմենստանի քրոնիկոն» պորտալը գրում է, որ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անհետացումը տեղեկատվական դաշտից ոչ թե իր մահվան, այլ իր մոր ծանր հիվանդության հետ է կապված:
Պորտալի տվյալների համաձայն՝ Թուրքմենստանի նախագահի մայրը՝ Օգուլաբաթ Բերդիմուհամեդովան, արդեն 10 օր Գերմանիայում է՝ բուժման: Նրա վիճակը ծանր է գնահատվում: Հենց տասն օր առաջ էլ Բերդիմուհամեդովն անհետացել է տեսադաշտից:
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ Բերդիմուհամեդովը մոտ 2 շաբաթ է՝ չի հայտնվել հանրության առաջ: Հուլիսի 15-ին պետական հեռուստաալիքները հայտնել էին, որ նա մեկնել է արձակուրդ, որը նվիրել է իր հերթական գիրքը գրելուն: Միևնույն ժամանակ որոշ լրատվամիջոցներ էլ գրել են, որ հուլիսի 12-ին նախագահական օդանավը վայրէջք է կատարել Գերմանիայում:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդվել էր Թուրքմենստանի նախագահի մահվան մասին: Ավելի ուշ Թուրքմենստանի նախագահի «մահվան» մասին հաղորդած քաղաքագետը՝ Եվրասիական խնդիրների մոնիթորինգի տնօրեն Ասլան Ռուբաևը, ներողություն է խնդրել ապատեղեկատվության տարածման համար:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում