Խերսոնում շրջվել է քվեաթերթիկներ տեղափոխող միկրոավտոբուսը
Խերսոնում կողաշրջվել է ավտոմեքենա, որը Ուկրաինայի ռադայի արտահերթ ընտրություններից հետո տեղափոխել է նախընտրական քվեաթերթիկները:
Գազետա.ռու կայքի հաղորդմամբ, 30-ամյա կին վարորդը դուրս գալով երկրորդական ճանապարհից չի զիջել միկրոավտոբուսին: Բախման հետևանքով միկրոավտոբուսը կողաշրջվել է: Մեքենայում եղել են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում