ԱԱԾ-ն «Վահան-2019» սահմանային օպերացիա է իրականացնում
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում, այսօր՝ հուլիսի 22-ին, մեկնարկել է «Վահան-2019» համատեղ հատուկ սահմանային օպերացիան, որին մասնակցում են նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական եւ մարզային մարմինների եւ այլ գերատեսչությունների աշխատակիցներ։
ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օպերացիայի շրջանակներում հուլիսի 22-ից 25-ը կանցկացվի լայնածավալ ուսումնական վարժանք։