Դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանը քրեական գործ հարուցելու որոշման դեմ կդիմի դատախազություն
Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը բողոքարկելու է իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը։ Tert.am-ի հետ զրույցում Գորգի Մելիքյանն ընդգծեց, որ ապօրինի գործողություններ են իրականցվել իրավապահների կողմից:
«Քրեական գործի հարուցման որոշման մեջ հստակ ձևակերպումներ կան, որոնցով առնվազն առաջ է քաշվում ենթադրություն, որ պաշտոնեական կեղծիքի դեպք է կատարվել դատավորի կողմից: Իսկ օրենքով համապատասխան հսկող դատախազը պարտավոր էր դիմել Բարձրագույն դատական խորհուրդ, ստանար համաձայնություն, նոր նման որոշումներ կայացներ, քանի որ դրանցով առաջ է քաշվում ենթադրություն, որ ինքը կատարել է որոշակի հանցագործություն»,- ընդգծեց փաստաբանը:
Գեորգի Մելիքյանն ընդգծեց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը դեռևս գտնվում է արձակուրդում է, չի կարող ասել հետագայում իր վարույթում գտնվող որ գործերով պետք է որոշումներ կայացնի:
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի մեկի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց Արցախի Հանրապետության նախկին ու ներկա նախագահների՝ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ: Իսկ մայիսի 20-ին Դավիթ Գրիգորյանը որոշում կայացրեց Մարտի մեկի գործը՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրվի և մյուսների մասով կասեցնել, ուղարկել ՍԴ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում