Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի. Ռուսաստանում Իրանի դեսպան
Հարցում

Իջեւանյան դեպքերը եւ Նիկոլ Փաշինյանի անկեղծության պահը

Ցինիզմը լավ է, անգամ հասկանալի՝ որոշակի սահմանների մեջ: Երբ ցինիզմը դուրս է գալիս սահմաններից, վերածվում է անհամության, վերածվում է լպիրշության: Երբ իշխանությունը հայտարարում է, թե մենք կարող էինք փողոց փակել, իսկ դուք՝ ոչ, երբ ասում է, թե մենք կարող էինք դուռ ջարդել, իսկ դուք՝ ոչ, ամեն ինչ անհամանում է եւ վերածվում աբսուրդի թատրոնի: 

Գուցե խորհրդանշական է, որ փայտահատների բողոքի գործողությունը ճնշելուց հետո Նիկոլ Փաշինյանը Իջեւանի կենտրոնում փոքրիկ ռազմական շքերթ անցկացրեց՝ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ղեկավարությամբ: Այդ շքերթը տեսան իջեւանցիները, տեսան արարատցիներն ու սիսիանցիները, մեղրեցիներն ու նոյեմբերյանցիները, տեսան երեւանցիները եւ որոշակի հետեւություններ արեցին;

ՀՀ քաղաքացին լսեց վարչապետին, որը ոստիկանությանը հանձնարարում էր ձերբակալել կոնկրետ թվով մարդկանց: Հայաստանը տեսավ, որ այդ հանձնարարականից հետո մտան իջեւանցիներիչ տները կեսգիշերն անց, լուսադեմից առաջ եւ երեխաների ներկայությամբ, ստորացնելով մարդուն, կիսամերկ բերման ենթարկեցին:

Եւ սա այն մարդու իշխանության օրոք, որը խոստանում էր պահպանել մարդու իրավունքները, լսել մարդուն, Հայաստանը դարձնել ժողովրդավարական, որը իշխանության էր եկել փողոց փակելով, դուռ կոտրելով, կամուրջ գրավելով: 

Իջեւանցիներն ասում են, թե ի՞նչ երեսով է հիմա Նիկոլը տուն գալու: Ասում են փայտը հեչ, առանց փայտ կտրելու էլ մի կերպ յոլա կգնանք, ծայրահեղ դեպքում խոպան կգնանք, բայց Նիկոլը մեզ ծեծելուց, ջարդելուց, վիրավորելուց հետո ինչպես է տուն գալու, ինչպես է մեր աքերին նայելու, ինչպես է հարեւանի տղաների աչքերին նայելու:

Իջեւանում եւ Հայաստանի շատ ու շատ քաղաքներում Նիկոլ Փաշինյանին այսօր չեն հասկանում: Իջեւանցիների փոքրաթիվ ցույցը, ոստիկանների հետ փոքրիկ բախումը ուռճացվեց եւ մեծ պատմության վերածվեց, այն դեպքում, երբ նույն Նիկոլ Փաշինյանը մոտ տասը տարի առաջ, մարտի 1-ի դեպքերի ժամանակ կոչ էր անում զինվել, իսկ հոգին փառավորվում էր, որ իրավապահներից վահաններ էին խլում:

Այսպես չի կարող լինել: Վարչապետը այսօր, երբ դատապարտում է ոստիկանների նկատմամբ ուժի կիրառումը, դրանից առաջ պետք է ներողություն խնդրի բոլորից, եւ հատկապես մարտի մեկի զոհերի ծնողներից եւ հարազատներից ու հայտարարի, թե դատապարտում է նաեւ 2008թ. մարտի մեկին արած հենց իր հայտարարությունները: Առանց այս ներողության, իսկապես անհասականլի է մի խումբ իջեւանցիներին ազատությունից զրկելու նրա վճռականությունը:

Ժողովուրդը, ՀՀ քաղաքացին չի հասկանա նրան, ով ասում է, թե ինձ կարելի էր, իսկ ձեզ՝ ոչ: Իջեւանցին, վանաձորցին, գյումրեցին նրան չեն հասկանա: Չեն հասկանա եւ չեն հասկանում:

Հիմա Իջեւանում ժողովուրդը մտածում է, թե ինչո՞ւ հիմա չի կարելի փակել Հայաստան-Վրաստան գլխավոր մայրուղին, իսկ մեկ տարի առաջ ոչ միայն կարելի էր, այլ ողջունելի: Մտածում են եւ չեն հասկանում:

Իջեւանցին մտորում է, թե ինչու իրենց նկատմամբ այսքան դաժան վարվեց վարչապետ Փաշինյանը, որը մեկ տարի առաջ փորձում էր անցնել ոստիկանական փշալարերի վրայով, ռադիոտուն էր գրավում, գնացքների աշխատանքը կասեցնում, տասը տարի առաջ կոչ անում զինվել ոստիկանների դեմ կռվի համար, իսկ հիմա մի բուռ իջեւանցիների ինքնապաշտպանությունը որակում է ծանր հանցագործություն:

Վարչապետը պետք է կողմնորոշվի: Վարչապետը պետք է բաց տեքստով խոսի հանրության հետ: Նա պետք է հայտարարի, որ ինքը 2008թ. մարտի 1-ին սխալ է վարվել, ոչ ճիշտ հայտարարություններ եւ հակաօրինական կոչեր արել կամ չգնա այդ քայլին, բայց նաեւ հայտարարի, որ ճիշտ են վարվել ոստիկաններին հարվածած իջեւանցիները եւ իրավապահ համակարգին կոչ անի ազատ արձակել նրանց, որից հետո նրանց արագ տարբեր պաշտոններ մվիրի:

Վահրամ Գեւորգյան

Top-News.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan