Այսօր՝ 31 մարտի 2020թ., 00:00
Գյուղոլորտի վարկերը՝ մինչև 1 մլն դրամ, տոկոսադրույքը` 0%, մարման ժամկետը՝ մինչև 2 տարի. խորհրդակցություն Դոլարի փոխարժեքն աճել է 3,67 դրամով. եվրոն եւս թանկացել է Ավստրալիայում հայտնաբերվել է Երկրագնդի ամենահին՝ ավելի քան 2 մլրդ տարեկան հարվածային խառնարանը Արտաշատի բկ-ն վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի Ուշքս չի գնում Արսեն Թորոսյանի համար. Սասուն Միքայելյանի ելույթը Աժ-ում ծիծաղ առաջացրեց (տեսանյութ) Այս իրադարձությունը չի կարող ազդել ԼՂ հետագա կարգավիճակի կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքների վրա․ ԵՄ մամուլի խոսնակ Գևորգ Գրիգորյանը դատի է տալիս պարետին Տեսնես Նիկոլ Փաշինյանը չէ՞ր ուզի մի տղամարդ տղա Երևանի քաղաքապետ ունենար Կորոնավիրուսից առողջացել է ևս մեկ պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի Արմեն Թավադյանի գործով նիստեր չեն նշանակվում Լուկաշենկոն ու Փաշինյանը քննարկել են ներմուծվող գազի գնի հարցը՝ նշելով, որ այն բարձր է և չի համապատասխանում համաշխարհային մակարդակին Իշխանությունը կրիզիս-մենեջմենթից ոչինչ չի հասկանում. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մհեր Գրիգորյանի նամակը՝ Ալեքսեյ Միլլերին. Նա առաջարկում է սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը․ ուղիղ Այս պահին շուրջ 90 անձ թոքաբորբ ունի, իսկ նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում. Փաշինյան Ադրբեջանական սպառնալիք՝ համաճարակի փուլում Կարծիք հայտնելն ինչո՞ւ եք թշնամանքի վերածում, ես վստահ եմ, որ Փաշինյանն առաջինն է շնորհավորելու. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան․ ուղիղ Դիմակներն ու ձեռնոցները արգելվում է նետել ճանապարհներին. Նետեք փակ աղբամանի մեջ. նախարարություն Պարետի որոշմամբ փակվելու են Չարենցավան մուտք ու ելքի ճանապարհները Սա ի՞նչ խոսելու ձև է. Ասեմ ուր էինք՝ հանձնաժողովից երկու հոգի ինքնամեկուսացած են. (տեսանյութ) Սնոուդենը նախազգուշացրել է COVID-19-ի պատճառով սահմանած հսկողության հետեւանքների մասին. Business Insider Խայտառակ նախագիծը ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի ջանքերով տապալվեց. Ընդդիմադիրներն այսօր մի կարեւոր բան ապացուցեցին. Ռուբեն Մելիքյան Վրաստանում այսօրվանից համազգային կարանտին է Աբսուրդի թատրոն. Կառավարությունը խորհրդարանից հետ կանչեց դիահերձման արգելքի մասին օրինագիծը Ադրբեջանում շուրջ 20 օրով հետաձգվել է նաև զորացրումը «Այդ որոշումը եղել է գիտակցված եւ հիմնավորված». Բակո Սահակյանը՝ ընտրությունները չհետաձգելու մասին Varks.am-ում ժամկետանց պարտավորություն ունեցողների տոկոսները, տույժերը կզիջվեն, եթե մարեն մայր գումարը Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի 2 դեպք. մարզպետ Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների հիփոթեքային վարկավորման ծրագրի մանրամասները Մեգան Մարքլն ու արքայազն Հարին հրաժեշտ են տվել Instagram-ում 11 միլիոնանոց լսարանին Հանուն Արցախի անվտանգության և արդարության. Վիտալի Բալասանյանը քվեարկեց ԱԺ-ն չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի փոփոխությունները. «Իմ քայլի» ձայները չհերիքեցին Անկարայի մոտեցումներն ակնհայտ կերպով հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը. Արցախի ԱԳՆ Նոյեմբերյանի զորամասերում կորոնավիրուսի տարածման լուրը կեղծ է. ՊՆ խոսնակ Կորոնավիրուսն ապալեգիտիմացրել է Փաշինյանի կառավարությանը. Անդրանիկ Թեւանյան Կորոնավիրուսի վարակման 50 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 532-ի Տեղի է ունեցել կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը. նոր սարքավորումների ենք սպասում ԿԲ-ն հաստատում է` կենսաթոշակային հաշիվների մնացորդները նվազել են Ստեղծվում է «մտքի ոստիկանություն», այն էլ` դեռևա չսափրված տղաների ղեկավարությամբ. Արսեն Բաբայան Թուրքիան աջակցում է Արցախի ժողովրդի դեմ սանձազերծվող վայրագ գործողություններին. Հայաստանի ԱԳՆ Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Արիանա։ Ամո՛ւր եղիր, սիրելի Լևոն. Արմեն Սարգսյան Արցախում ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 24,9 տոկոսը 14 թեկնածուներն էլ աջակցություն ունեն Հայաստանի իշխանությունների կողմից. Արայիկ Հարությունյան Լուլուն կրկին սուր քննադատության ենթարկեց Արսեն Թորոսյանին (Տեսանյութ) Ռուսաստանը բժշկական պարագաներով լցված ինքնաթիռ է ուղարկել ԱՄՆ. Դոնալդ Թրամփ. РИА Новости Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը․ տեսանյութ Ահա սա է Փաշինյանի խմբակցության իրական մակարդակը «Ռեալը» ևս կկրճատի ֆուտբոլիստների աշխատավարձը Այս կարգավորումները դառնալու են մարդու իրավունքների նկատմամբ բարձր միջամտության ու սահմանափակումների հիմք. Ա. Թաթոյան Առաջարկ պարետատանը Մենք սգում ենք ձեզ հետ միասին. Սերժ Սարգսյանը հեռագիր է հղել Լեւոն Արոնյանին` կնոջ` Արիանա Կաոիլիի մահվան կապակցությամբ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են նավթի համաշխարհային շուկայի հարցը 80.000 ՓՄՁ-ից 3000-ը կկարողանա օգտվել այդ փաթեթներից, մնացածն ի՞նչ են անելու Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կարող են կայանալ օգոստոսին Կրճատելու են, այն էլ 70 տոկոսով Բարսելոնայի ֆուտբոլիստների աշխատավարձերը Համաճարակի դեմ պայքարի անվան տակ իշխանությունը կարող է վերահսկել յուրաքանչյուրի գտնվելու վայրը. «Ազգային օրակարգ» Թուրք-իրանական սահմանին գազատարի պայթյուն է տեղի ունեցել Դիմակներն իզուր էլ գնել էիք՝ կարող եք դեն նետել Ադրբեջանի կրակոցից Ոսկեվանում վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում 300%-անոց խայտառակության փոխարեն մենք ունենք 200%-անոց խայտառակություն. Ռուբեն Մելիքյան «Սա երկարաժամկետ պայքար է, և մենք չենք կարող թուլացնել մեր զգոնությունը»․ ԱՀԿ ներկայացուցիչ․ Reuters Նախագիծը չի՛ ենթադրում որեւէ խոսակցության ձայնագրում կամ որեւէ այլ բովանդակության բացահայտում. հաղորդագրություն Վարկերի ավելացումը տնտեսությանը և հասարակությանը կդնի ավելի մեծ բեռի տակ Հանձնարարական է իջեցվել՝ «տակից» աջակցել նախագահին . որոնք են պատճառները Փաստորեն պանդեմիա էր պետք, որ կառավարությունը գիտակցեր գյուղոլորտի կարևոր նշանակությունը Հայաստանի պարենային անվտանգության տեսանկյունից «Իմ քայլում» համակարծիք չեն. ո՞ր պատգամավորների ձեռքը չգնաց կողմ քվեարկել տոտալ վերահսկողությանը Որոնք են այն մութ նպատակներըը, որոնք կան իշխանության նախաձեռնությունների կոնտեքստում Հայաստանում հեղուկ գազի պակասուրդ է. Փոխարենը բենզինի գինը հասել է 300 դրամի Արցախում քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց Ո՞րն է մարդկանց տեղորոշելու նախագծի իրական նպատակը. ի՞նչ է լինելու այդ տվյալների հետ համաճարակից հետո Կոռուպցիոն դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում նախապատրաստված նյութերի քանակն աճել է Դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմը հեռախոսազանգերին չի պատասխանում. փաստաբան Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով նոր փորձաքննություններ կնշանակվեն Տնտեսական խնդիրների փունջն իսկական սպառնալիք է դառնում Փաշինյանի համար ԱԺ 2 պատգամավորները, որոնց առաջին թեստի պատասխանը դրական է եղել, հանվել են պատվիրակության կազմից Մեկուսացման պրոցեսը շարունակվում է Ե՞րբ կկայանա Վանեցյանի կուսակցության հիմնադիր համագումարը Այս կարգավորումները դառնալու են մարդու իրավունքների նկատմամբ բարձր միջամտության ու սահմանափակումների հիմք. Ա. Թաթոյան Պատգամավորները՝ ընդդեմ կառավարության․ զայրացած են եղել
Հարցում

Կապտականաչ ջրիմուռների բուռն աճման շրջանն ավարտված է, բայց հնարավոր է լինի բռնկումների երկորդ ալիք

Կապտականաչ ջրիմուռի բուռն աճման շրջանն ավարտված է, բայց բնակլիմայական պայմաններից ելնելով` հնարավոր է լինի բռնկումների երկորդ ալիք․Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը։

«Ջրիմուռների աճման շրջանը տևում է 15-ից 20 օր, որը հասնում է իր աճման պիկին, որից հետո մահացում և նստեցում է տեղի ունենում։ Նախորդ տարվա նույն երևույթի ժամանակ խոսել ենք և ձմռան ամիսններին դեռ կանխատեսել, որ այս տարի էլ բռնկում կլինի։ Հիմա մենք սպասում ենք, որ, հնարավոր է, լինի երկրորդ ալիք, կարող է և չլինել, ամբողջը կախված է բնակլիմայական պայմաններից, թե ինչ եղանակներ կլինեն, եթե քամիները, ալեկոծությունները շատ լինեն՝ երկրորդ ալիք չենք ունենա, եթե դա չլինի, ջերմաստիճանը բարձրանա, կունենանք երկրորդ ալիք»,- ասաց նա և նշեց, որ ներկայում ջերմաստիճանի ֆոնը բարձր է՝ հատկապես ջրի երկրորդ մակերևույթում։

«Ոչ միայն ՀՀ-ում, այլ աշխարհագրական հորիզոնում գտնվող գրեթե բոլոր՝ և՛ փակ, և՛ բաց ջրամբարներում դիտարկվում է ջրիմուռների բուռն աճման և զարգացման գործընթաց։ Պետք է ասել, որ այս գործընթացը չպետք է շփոթել ճահճացման և ծաղկման հետ, որովհետև դրանք մասնագիտական տեսնակյունից լրիվ այլ երևույթներ են, մենք այստեղ գործ ունենք կոնկրետ մեկ տեսակի մոնոտիպ բռնկման հետ»,- ասաց նա։

Վահե Գուլանյանը, անդրադառնալով ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի այն հայտարարությանը, թե Սևանին նման վիճակին հասցնելու մեղավոր մարմինը Սևան ազգային պարկն է, պնդեց, որ պետք է խոսեն այն խնդիրներից, թե ինչի հետևանքով կարող է դիտարկվել նման երևույթը և հասկանալ, թե այդտեղ ազգային պարկն ինչ մեղավորություն կարող է ունենալ։

«Միանշանակ, այս երևույթի համար թիվ մեկ ահազանգը դա բարձր ջերմաստիճանն է, կա բարձր ջերմաստիճան՝ կլինի բռնկում, չկա՝ չի լինի, բայց, միևնույնն է, լճում կան նախադրյալներ բռնկման համար։ Իսկ որո՞նք են այդ նախադրյալները․ համար մեկը՝ 92 համայնք Սևանի ավազանում չունեն կոյուղագծեր։ Մենք ասել ենք` սոցիալ-տնտեսական փոփոխությանը զուգընթաց լինելու է մակերևութային ջրերի աղտոտում, այս երևույթի միջով անցել են բոլոր զարգացող և զարգացած երկրները և շատ զարգացած երկներում չկան գրեթե ափամերձ տարածքներ, որոնք չեն մաքրվում։ Հիմա ի՞նչ կապ ունի Սևան ազգային պարկն այդ հանգմանքի հետ, որ համայնքները չունեն կոյուղագծեր։ Ավելին, դա նույն հանձնաժողովի սուրբ պարտականությունն էր, որը չի կատարվել։ Ավելին ասեմ, իրենք հաջողացրել են ջրամատակարարող արտերկրյա կազմակերպությունների հետ պայմանագիր կնքել՝ Վեոլիա ջրի, և մի բառ չեն խոսել ջրահեռացման մասին, և՛ այս պայմանագիրը, և՛ նախագիծը, և՛ դրան ներկայացվող պահանջները հենց հանձնաժողովի պարտականությունն էր»,- ասաց նա։

Այնուհետև Գուլանյանը ջրբացթողումներից խոսեց և ասաց, թե այստեղ ևս Սևան ազգային պարկի հետ որևէ խնդիր չկա։ «Այո, մենք խնդիրը բարձրացրել ենք, բայց ջրբացթողումների ո՛չ ծավալը, ո՛չ թույլտվությունը, և՛ ոչ էլ որոշակի ազդեցությունը դրանց վրա Սևան ազգային պարկը չունի։ Ջրպետկոմը ներկայացնում է համապատասխան մարմիններին, պահանջում է թույլտվություն, և այդ նույն հանձնաժողովն էլ ՀՀ ամբողջ գոյատևման ընթացում հիմնավորել է դա, և այսօր սլաքներն ուղղվում է Սևան ազգային պարկի վրա, երբ մենք որևէ լիազորություն չունենք այդ հարցում։ Նրանք միշտ հավելյալ ջրբացթողումը հիմնավորել են և ասել, որ պետք է»,- ասաց նա։

Ափամաքրման գործընթացները ևս, ըստ Սևան ազգային պարկի տնօրենի, լավ չեն արվել։ «10 անգամ ավելի մեծ ծավալով պետք է արվեր, որին ևս Սևան ազգային պարկը մասնակցություն և առնչություն չունի։ Պետբյուջեից գումար է նախատեսվում, հայտարարվում է մրցույթ, շահում են կազմակերպությունները, և ո՛չ համակարգողն է Սևան ազգային պարկը, և՛ ոչ էլ պատասխանատու ստորաբաժանումը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ջրի մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերին, որից առաջ պետք է ապօրինի շենք-շինությունները մաքրվեն, Վահե Գուլանյանը նշեց, որ Սևան ազգային պարկի տարածքում ունեն 4720 միավոր անշարժ գույք, որոնցից 839 միավորն արդեն ապամոնտաժված է, որն արվել է միմիայն Սևան Ազգային պարկի ռեսուրսների հաշվին և որևէ ֆոնդից գումարներ չեն հատկացվել։

«Հիմա հասել ենք այնպիսի տեղ, որ առանց լուրջ ֆինանսական ռեսուրսների ներգրավման, կարծում եմ, միգուցե ևս 1-2 տասնյակ հնարավոր լինի առանց գումարների ապամոնտաժել, բայց ոչ ավելին»,- ասաց նա։

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ այդ ծավալով շինություններ են կառուցվել, ընդ որում ինչպես Շրջակա միջավայրի նախարարն ասաց՝ ապօրինի, Գուլանյանը նշեց, որ խոսում ենք վերջին քսան տարվա ընթացքում կատարված կառուցապատման մասին։ «Եթե համեմատենք վերջին 5 տարվա հետ, ապա գրեթե ոչինչ չի ավելացել։ Նոր ապօրինի կառույցներ չեն ավելացել և քանի որ մեծ ծախսեր են պահանջում, հներն ուղղակի չեն ապամոնտաժվել»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե գուցե՞ դրանք ազդեցիկ մարդկանց են պատկանել և չեն քանդվել հենց նրանց գործոնը հաշվի առնելով՝ Սևան ազգային պարկի տնօրենը նշեց, որ ոչ։ «Իմ աշխատանքային պրակտիկայում ես նման խոչընդոտի չեմ հանդիպել, մենք չենք հարցնում դա ում օբյեկտն է, ջուրն էլ չի հարցնում դա ում օբյեկտն է։ Եթե ապամոնտաժման ենթակա է, և մենք այդ հնարավորությունն ունենք, միանշանակ ապամոնտաժում ենք։ Այդ մոնտաժված 839 օբյեկտների մեջ եղել են շատ ազդեցիկ մարդկանցը»,- ասաց նա։

Ըստ նրա, ապամոնտաժման համար օբյեկտների տերերին փոխհատուցում չի ենթադրվում, քանի որ արդեն իսկ կար որոշում, որ 1905 բացարձակ նիշի տարածքներում չի թույլատրվում կառուցապատում և բացի նրանից, որ պետությունն ունի մասնավորեցված տարածքներ՝ պոմպակայաններ, նաև հանգստյան տներ, մնացած բոլորն ապօրինի են։

Իսկ թե երբ կսկսվեն ապամոնտաժման աշխատանքները, Գուլանյանը նշեց, որ իրենք 24 ժամ պատրաստ են սկսել․ «Մենք մեզ համարում ենք ինչպես դիրքերում կանգնած զինվորը, մենք էլ այդպես դիրքերում կանգնած զինվոր ենք, մենք չենք սպասում, որ ինչ որ մեկն ասի, որ գնանք, մենք միշտ մեր տեղում ենք, մեր գործն անում ենք»։

Դիտարկմանը թե ինչպե՞ս են իրենց գործն անում, որ այդքան ապօրինի շինություններ են կառուցվել, նա կրկնեց, որ դրանք չեն կառուցվել իր պաշտոնավորման ժամանակ։ Նա խորհուրդ տվեց գնալ և շրջել իրենց վերահսկող մարմնի հետ և տեսնել, թե ինչպես են կանխում նորերի կառուցմանը։

«Մի վայրկյան աչքներս թարթեցինք, ինչ-որ մեկը, ինչ-որ բան ուզում է սարքել, ինչ-որ մեկը երկու ձող և կապույտ վրան է ճարում, և ուզում է մի տեղ խփել ու ասում է` իմն է։ Ավելի հանդուգն քայլեր կան, մարդիկ կարող են ասֆալտապատ ճանապարհը քանդեն, ձողեր տեղադրեն, որպեսզի իրենց օբյեկտին հոսանք հասցնեն, դուք չե՞ք պատկերացնում ծավալը, մենք նոր շինություն թույլ չենք տալիս ավելանա, և դա արդեն մեծ առաջընթաց է»,- ասաց նա։

Վահե Գուլանյանի խոսքով՝ կան արմատական խնդիրներ, որոնք պետք է վերացնեն․ «Դրանից հետո մեր կատարած աշխատանքը կդառնա ավելի արդյունավետ։ Իսկ հիմա ի պատիվ նախարարի՝ կարծես այդ ճանապարհին ենք, իհարկե, այդ խնդիրները չեն կարող արագ լուծում ստանալ, բայց դրանք կարծես թե դրվում են ռելսի վրա և մոտ ապագայում դրանց բոլորի մասով կունենաք լուծումներ։ Երբևիցե չի եղել ավելի նպաստավոր պայման, քան հիմա է, չկա որևիցե կաշկանդվածություն»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե նախկինում կար, հիմա չկա՞, նշեց, որ ոչ, նախկինում էլ չունեին։ «Իհարկե ես կոնկրետ դեպքեր գիտեմ, անուններ չեմ նշի, կոնկրետ պաշտոնյանների, բայց շատ մարդիկ փորձել են խանգարել Սևանա լճի մակարդակի բարձրացումը դանդաղեցնելուն, բայց, միևնույնն է, ոչ մեկին չի հաջողվել։ Սևանը գտնվում է հասարակության էմոցիոնալ դաշտում և յուրաքանչյուր ղեկավար, պաշտոնյա անձ, որը որոշակի գործողություններ անելու պարկատանություններ ունի, նա չի կարող հաշվի չնստել հասարակության հետ»,- ասաց նա։

website by Sargssyan