Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
Հանրապետության տարածքում հուլիսի 21-ի ցերեկը, 22-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝ հուլիսի 21-ի ցերեկը, 22-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: