Բունդեսթագը հրապարակել է Անգելա Մերկելի եկամուտները
Բունդեսթագի մամլո ծառայությունը տվյալներ է հրապարակել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ամսական եկամտի մասին:
Ինչպես ներկայացնում է Gazeta.ru-ն, մեկ ամսում քաղաքական գործիչն ստանում է 19,796, 68 եվրո, որից Մերկելի պաշտոնական աշխատավարձը կազմում է 17,701,40 եվրո:
Վերջնական եկամուտը ստացվում է հավելյալ նպաստների հաշվարկման արդյունքում: Պաշտոնական հավելավճարները կազմում են 30.68 եվրո, մարզային նպաստի գործակիցը և դատական ծառայությունների սպասարկման փոխհատուցումն առանձին-առանձին կազմում են 1000 եվրոյից քիչ ավելի:
Բացի այդ, Մերկելը ստանում է ներկայացուցչական ծախսերի 50 տոկոսը, քանի որ հանդիսանում է Բունդեսթագի անդամ, ինչպես նաև ծախսերի 25 տոկոսը՝ որպես խորհրդարանի անդամ: