Զինվորական հավաքակայանում մայոր ներկայացածը բղավել ու վիրավորել է որդիներին բանակ ճանապարհող ծնողների վրա
Զինվորական կենտրոնական հավաքակայանում նորակոչիկ որդիների վիճակահանությանը ներկա գտնվելու համար հանրապետության տարբեր մասերից Երևան հասած քաղաքացիները մեքենաները կայանել են՝ որտեղ կարողացել են։
Panorama.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին պատմում է, որ կայանումն արգելող նշաններ չեն եղել, հետո պարզվել է տվյալ հատվածը նախատեսված է ծառայողական մեքենաների համար։
Ոստիկանության աշխատակիցները բարձրախոսով հայտարարել են մեքենաների պետհամարանիշները, որպեսզի վարորդները մոտենան ու դուրս հանեն տարածքից։ Սակայն վիճակահանության սենյակում գտնվող քաղաքացիները չեն լսել։
Ոստիկանները սկսել են վարչական ակտեր գրել, սպառնացել են քարշակ բերել ու մեքենաները տուգանային հրապարակ տեղափոխել։