Ես քեզի «իմեննը» նամակ եմ գրել. շիրակցի կինը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովին: Նախքան համաժողովի մեկնարկը, Փաշինյանը շրջեց տաղավարներով, որտեղ ցուցադրված է տեղական արտադրողների արտադրանքը:
Ողջ ընթացքում Փաշինյանին փորձում էր մոտենալ մի կին՝ գոռալով. «Ո՞ւր է Փաշինյանը»:
ՀՀ վարչապետը խնդրեց թույլ տան կնոջը մոտենաl իրեն, որպեսզի լսի նրա խնդիրը:
«Ես քեզի իմեննը նամակ եմ գրել»,- ասաց կինը՝ տեղեկացնելով, որ բանկի հետ կապված խնդիր է ունեցել, ապա հավելելով. «Լրիվ քաշին»:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում