Տղամարդը բարձրահարկ շենքում բռնկված հրդեհից փախել է «սարդ-մարդու» եղանակով՝ իջնելով պատշգամբներով (տեսանյութ)
ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում հրշեջ ծառայությունն, արձագանքելով բնակարանում բռնկված հրդեհի մասին 21:30 (03:30 երևանյան) ստացված ահազանգին, մեկնել է դեպքի վայր:
Ինչպես հաղորդում է CNN-ը, տեղ հասնելու պես փրկարարները ցնցող տեսարանի են ականատես եղել. տղամարդը 19 հարկանի շենքի պատուհանով փորձում էր ցած իջնել՝ ցանկանալով փրկվել հրդեհից: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի:
Ինչպես երևում է հրապարակված տեսանյութում, տղամարդը մի քանի հարկ իջնում է պատշգամբներով՝ հասնելով առաջին հարկ, որտեղ նրան սպասում էին անհանգստացած մարդիկ:
Ինչպես ենթադրվում է, հրդեհի բռնկումը սկսվել է աղբամանից: Շենքի մյուս բնակիչներին տարհանել են, տուժածներ չկան:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում