Արեւի տակ կանգնած մեքենայում թխվածքաբլիթ են թխել
Նեբրասկայի ազգային օդերեւութաբանական ծառայությունը ցուցադրել է ուժեղ շոգի ազդեցությունը՝ փորձելով արեւի տակ կանգնած մեքենայում թխվածքաբլիթ թխել:
Նեբրասկայի մեծ մասում օդի ջերմաստիճանը գերազանցել է 33 աստիճանը, ընդ որում, զգացվում է 40 աստիճան եւ ավելի բարձր, հաղորդում է FoxNews-ը:
Փորձի ամբողջ ընթացքը ցուցադրվել է օդերեւութաբանական ծառայության թվիթերում:
«Եթե ձեզ հետաքրքիր է՝ լինելու է այսօր շոգ, մենք կփորձենք թխվածքաբլիթ թխել՝ օգատգործելով միայն արեւը եւ մեր կայանատեղիում գտնվող մեքենան», - ասված էր առաջին թվիթում:
Հինգշաբթի առավոտյան ջերմաչափի հետ բիսկվիտային խմորը տապակով դրել են փակ մեքենայում:
Թխվածքաբլիթի թխման համար սովորաբար 350 աստիճանի դեպքում պահանջվում է 14-17 րոպե:
Մեկ ժամ անց տապակը տաքացել է մինչեւ 175 աստիճան, իսկ խմորը բարձրացել է:
«Սա լավ պահ է հիշեցնելու համար բոլորին, որ ձեր մեքենան իսկապես մահացու վտանգավոր է դառնում: Ամեն տարի միջինում 38 երեխա է մահանում տաք մեքենաներում », - հիշեցրել է օդերեւութաբանական ծառայությունը:
Մոտ 5 ժամ անց ազգային օդերեւութաբանական ծառայությունը հրապարակել է հերթական թարմացումը:
«Թխվածքաբլիթի վերին շերտը թխվում է, իսկ ստորին շերտը մնում է փուխր: Բայց ինչն է ավելի հետաքրքիր՝ հետեւի նստատեղի ջերմաստիճանը ստվերում մնում է144 աստիճան»:
Արեւի տակ 8 ժամ մնալուց հետո թխվածքաբլիթը համարյա թխվել է:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում