Գիտնականները պատմել են, թե ինչպես տարեց տարիքում 30 տարով երիտասարդացնել ուղեղը
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ տարեց տարիքում սովորելու գործընթացը բարենպաստ է ազդում ուղեղի վրա:
Ընդ որում 30 տարով ուղեղը երիտասարդացնելու համար բավական է 6 շաբաթյա ինտենսիվ ուսուցումը:
Դա կարող է ցանկացած բան լինել՝ սկսած նկաչության դասերից մինչեւ համակարգչային գրագիտության դասեր:
Անցակցված հետազոտությունները ցույց են տալիս, որ երեք նոր խնդիրների կատարումը բարձրացնում է մտավոր ծանրաբեռնվածությունը եւ պաշտպանում Ալցհեյմեր հիվանդությունից:
Փորձի շրջանակում 58-86 տարեկան 42 մարդ 3 ամսվա ընթացքում 3-5 դասընթացների են հաճախել, որոնց ընդհանուր տեւողությունը կազմել է շաբաթական 15 ժամ: Դրանք իսպաներենի, համակարգչային գրագիտության, նկարչության, լուսանկարչության եւ երաժշտության դասեր են եղել: Մինչեւ փորձը եւ դրանից հետո գիտնականները թեստերի միջոցով գնահատել են նրանց կոգնիտիվ կարողությունների մակարդակը:
Պարզվել է, որ 80 տարեկանից բարձր փորձի տարեց մասնակիցները երկու ամսից քիչ ժամանակում կարողացել են ուսուցման միջոցով բարձրացնել իրենց կոգնիտիվ ունակությունները մինչեւ 50 տարեկանի մակարդակը:
Ստուգողական խմբի մասնակիցները, որոնք ոչ մի դասընթացի չեն հաճախել, ոչ մի դրական փոփոխություն չեն ցուցադրել:
Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբանության ամբիոնի դոցենտ Ռեյչել Վուն նշում է. նոր հմտությունների ձեռք բերումը կօգնի խուսափել հիշողության հետ կապված տարիքային խնդիրների զարգացումից: Այս գործում կարեւոր է մոտիվացիա ունենալ, ինչպես նաեւ ուսուցման փուլում մարդկանց աջակցությունը ստանալ:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journals of Gerontology ամսագրում: