Պորոշենկոյին Եվրախորհրդարանի նիստերի դահլիճ չեն թողել, նա ստիպված է եղել նստել օթյակում
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որը ծանուցման համաձայն երկրի հետաքննությունների պետական բյուրո չէր ներկայացել, չի թույլատրվել Եվրախորհրդարանի նիստի ժամանակ դահլիճ մուտք գործել: Փոխարենը նա տեղավորվել է օթյակում, գրում է strana.ua-ն:
Հուլիսի 11-ին հայտնի էր դարձել, որ նախկին նախագահը նավաշինական ընկերության հանցավոր եկամուտների լվացման և օֆշորում բաժնետոմսերի օրինականացման վերաբերյալ գործի շրջանակում Հետաքննությունների պետական բյուրո է կանչվել:
Պորոշենկոն սոցկայքերում հայտարարել էր, որ հուլիսի 17-ին Ստրասբուրգում հանդիպում է ունենալու Եվրախորհրդարանի նորընտիր անդամների և այլ քաղաքական առաջնորդների հետ:
Միևնույն ժամանակ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Պորոշենկոն նիստին հրավիրվածների ցուցակում չի եղել:
Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոյի ղեկավար Ռոման Տրուբան հայտնել է, որ Պորոշենկոն կրկին բյուրո կկանչվի, սակայն այս անգամ երկրում խորհրդարանական ընտրություններից հետո:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում