Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է դատական նիստին
Դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից ներկայացված բողոքի քննությունը։ Ռոբերտ Քոչարյանը ներկա է դատական նիստին:
Անցած տարվա հուլիսի 30-ին՝ Ռ.Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք էր դրվել նրա գույքի և բանկային հաշիվների վրա: Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով իրավունքների խախտում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում