Տավուշի մարզպետն անդրադառնում է Իջևանի դեպքերին. ուղիղ միացում Իջևանից
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնում է Իջևանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարներին ոստիկանության ծառայողները փորձել են հեռացնել ճանապարհի երթևեկելի հատվածից, ինչի ընթացքում բախումներ էին գրանցվել, ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել:
Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: