Կրկեսի դերասանուհին վայր է ընկել մեծ բարձրությունից և ողջ մնացել (տեսանյութ)
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում: 28-ամյա Գաբրիելա Սուզան ակրոբատիկ հնարք է կատարել առանց անվտանգության պարանների և անհաջող շարժման հետևանքով վայր է ընկել մեծ բարձրությունից:
Սկզբում հանդիսատեսների մի մասը մտածել է, թե համարը հենց այդպես է նախատեսված եղել, բայց հետո հասկացել է, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է:
Գաբրիելան անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Նա բազմաթիվ կոտրվածքներ է ստացել: Նրան մի քանի բարդ վիրահատությունների են ենթարկել: Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Գաբրիելան մտադիր է լրիվ ապաքինվելուց հետո վերադառնալ կրկես:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում