Շատ ավելի եմ ցավում, որ վարչապետի մոտ կոնկրետ քրեական գործեր են քննարկվում
Վարչապետի այսօրվա հարցազրույցի մեկ դրվագի մասին. ցավում եմ, որ նրան խաբում են քրեական գործերի քննության ընթացքի մասին, դրանք դատարան ուղարկելու վախերի իրական պատճառների մասին, շատ դեպքերում երևի թե զեկուցողները վախում են ուղիղ ասել, որ այս կամ այն գործը «փուչիկ» է։
Շատ ավելի եմ ցավում, որ վարչապետի մոտ կոնկրետ քրեական գործեր են քննարկվում, այն էլ դատավարության մեկ կողմի ներկայացմամբ, իսկ ինքն էլ հավատում է պատասխանատվությունն իրենց ուսերից ուրիշների վրա բարդողների այդ պատճառաբանություններին։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում