Թաիլանդում զբոսաշրջիկներին ձերբակալել են մերկ լողալու համար
Թաիլանդի իշխանությունները ձերբակալել ու տուգանել են արտասահմանցի զբոսաշրջիկների, ովքեր մերկ լողացել են ծովում: Միջադեպը տեղի է ունեցել Կրաբի շրջանում: Այս մասին հաղորդում է Thaiger-ը:
Նուդիստական լողին մասնակցել է 5 աղջիկ և արական սեռի մեկ ներկայացուցիչ՝ մոտ 17-20 տարեկան: Նրանք եկել էին Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Ավստրալիայից և Ճապոնիայից: Նրանք ոստիկաններին պատմել են, որ սկսել են ձանձրանալ, քանի որ տեղի բարերը փակ են եղել կրոնական տոների պատճառով: Այդ ժամանակ երիտասարդները որոշել են մերկ լողալ:
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգը խախտելու մեջ: Զբոսաշրջիկներն ընդունել են սխալը և վճարել 16,6 դոլար տուգանք: Նրանք ներողություն են խնդրել և վստահեցրել, որ նման բան չեն կրկնի, դրանից հետո երիտասարդներին ազատ են արձակել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում