Իրանը խոստացել է դուրս չգալ միջուկային ծրագրից
Իրանը դուրս չի գա միջուկային ծրագրից, սակայն թե ինչքանով կհետևի համաձայնագրի պայմաններին` կախված կլինի մյուս կողմերի գործողություններից: Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ջավադ Զարիֆը:
«Իրանն անհրաժեշտ չի համարում հրաժարվել գործարքից: Կախված նրանից, թե հակառակ կողմն ինչպես և ինչքանով կհետևի գործարքի պայմաններին, մենք կա՛մ կավելացնենք, կա՛մ կնվազեցնենք մեր կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը»,- ասել է արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ գործարքը կնքվել էր 2015 թվականին՝ Իրանի, ՌԴ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կողմից: Ըստ փաստաթղթի՝ Իրանը հրաժարվում է միջուկային ծրագրերից՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց:
2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց համաձայնագրից դուրս գալու մասին՝ մեղադրելով Իրանին այն բանի մեջ, որ վերջինս չի կատարում իր պարտավորությունները և շարունակում է միջուկային զենքի մշակումները:
Ի պատասխան՝ մեկ տարի անց՝ 2019 թվականի մայիսին, Իրանը հայտարարեց համաձայնագրով նախատեսված իր պարտավորություններից մասնակիորեն հրաժարվելու մասին:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում