Այսօր՝ 25 փետրվարի 2020թ., 00:00
Հարվի Վայնշտեյնը մեղավոր է ճանաչվել սեռական բռնության եւ բռնաբարության մեջ Իտալիայի առաջնության հանդիպումները կարող են անցկացվել առանց հանդիսականի Ասանժին չի կարելի արտահանձնել ԱՄՆ-ին ինքնասպանության ռիսկի պատճառով.փաստաբան «Ես պնդում եմ, որ աբսուրդ է էս ամեն ինչը». Արա Բաբլոյանը` իր մեղադրանքը փոխելու մասին Նեթանյահուն չի բացառում պատերազմը Ֆրանսիայում ծրագրվում է 70 լրացուցիչ հիվանդանոցներ պատրաստել կորոնավիրուսով պացիենտների համար 2020թ․ նախատեսվում է վերանորոգել ավելի քան 500 կմ. Տիգրան Ավինյան Բաքվում երկու մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով Մխիթարյանը՝ Լեչչեի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ Միլանը՝ կորոնավիրուսի ճիրաններում. սուպերմարկետները դատարկ են, հանրային օբյեկտները՝ փակ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել Հունվարի 11-ից Գյումրու «Թռչունյան տուն» գիշերօթիկը փակվեց, բոլոր սպասելիքներն ի չիք դարձան՝ 49 աշխատակից գործազուրկ է, 31 երեխա՝ անտուն. տնօրեն «Մաժոր» սերիալի աստղ Պավել Պրիլուչնին հայտարարել է դերասանուհի Ագաթա Մուցենիեցեից բաժանվելու մասին 2019 թվականին նախարար Ռուստամ Բադասյանը 28 500 ԱՄՆ դոլարի չափով պարգեւավճար է ստացել Ռուսաստանում կարգելե՞ն դաջվածքները Մամիկոն Ղարիբյանը՝ Նորվեգիայում անցկացված շախմատային մրցաշարի հաղթող 17-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ․ հարվածը եղել է գոտկային հատվածում 3-րդ հարկից ընկած 1.5 տարեկան աղջնակը լիովին առողջ դուրս է գրվել հիվանդանոցից ԿԳՄՍ նախարարը` դասապրոցեսը դադարեցնել-չդադարեցնելու մասին Շահնազար գյուղի մոտ ջրամբարի միլիոնավոր սատկած ձկներ են հայտնաբերվել (տեսանյութ) «Ֆեներբահչեի» նախագահը տրիբունայում հարձակվել է ֆանատների վրա Արա Բաբլոյանին եւ Արսեն Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել Հորդորում եմ հայտարարել` նվիրաբերություն չկատարող գործարարների նկատմամբ խտրական վերաբերմունք չի լինի. Ռ. Մելիքյան Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չի փակվել. Էդմոն Մարուքյան Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ Դատարանում քաղաքական իշխանությանը շատ հետաքրքիր խայտառակություն է սպասվում. Արսեն Բաբայան Ջալալ Հարությունյանը լավագույնս տիրապետում է ռազմական գործի նրբություններին. Արշավիր Ղարամյան Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը պայքարի մեջ են մտել թագուհու հետ Լիլի Մորտոն նոր զվարճալի տեսանյութ է հրապարակել ետնաբեմից (տեսանյութ) Արմեն Գևորգյան. Կորոնավիրուսի և մեր քայլերի մասին Սաուդյան Արաբիայում կին ռեփերին սպառնում են ձերբակալել կանանց մասին տեսահոլովակի համար (տեսանյութ) Սինդի Քրոուֆորդի դուստրը կիսամերկ լուսանկար է հրապարակել Մելանյա Թրամփը ցույց է տվել՝ ինչպես սպիտակ տաբատ կրել Երգչուհի Վալերիան քաղաքական կուսակցություն կստեղծի ու ընտրությունների կմասնակցի «Սևերը» պետք է ստեղծեն իրենց կյանքը կարգավորող ինստիտուտներ ու «ազատագրական պայքար» ծավալեն. Միհրան Հակոբյան Տրանսգենդեր պարուհին մասնակցել է բրազիլական կառնավալին՝ խախտելով օրենքը (լուսանկարներ) Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն նույնպես թանկացել է Գործարարներին պարտադրո՞ւմ են գումար փոխանցել «այո»-ի քարոզարշավին Ոստիկանության տեսանյութը Էջմիածնում կատարված սպանության դեպքից «Կորոնավիրուսն արհեստականորեն ստեղծված չէ». Ռուսաստանում Չինաստանի դեսպան Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2019-ին իրականացրել է 277 ստուգում Ինչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը համաշխարհային տնտեսության վրա և որ ոլորտներն առավել շատ կտուժեն Չինաստանում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են ստեղծել Դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտու մարդաշատ վայրեր հաճախելուց Ասուլիս՝ նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ․ ուղիղ Վրաստանը դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերանում Բուհ ընդունվողների համար «Հայոց լեզու» առարկայի միասնական քննությունը կդառնա պարտադիր «Ես էլի մնում եմ իմ պնդմանը, որ դա հովազ էր». հարձակման ենթարկված քաղաքացի Իրանի հետ առաջիկայում ՀՀ շփումները կլինեն ավելի ինտենսիվ ՀՀ իշխանության նկատմամբ թշնամական քարոզչություն վարող նախագահի որևէ թեկնածու Արցախում չկա. Վիտալի Բալասանյան Մի լուսանկարի պատմություն, կամ տապալված ասուլիսը՝ որպես պետական ապարատ սողոսկելու կանաչ լույս Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշպանության բանակի հրամանատար Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ՀՀ դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի. ԱԳՆ խոսնակ Մյունխենյան սկզբունքները դիրքորոշումը չեն փոխում, լրացնում են. ՀՀ ԱԳ նախարար ՀՀ նախկին վարչապետները միջնորդություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի գործով Ադրբեջանի կողմից հայտարարված «դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար. ՊՆ խոսնակ Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին 25.4 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել Թուրքիայում դանակագործների ընտանիքը հայ վարպետից սովորած գործը փոխանցում է սերնդեսերունդ Թուրքմենստանում ծեր մարդկանց մեկ շաբաթ ստիպել են փորձերի գնալ նախագահի հետ հանդիպման համար Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու Բողոքի ակցիա Քաղաքապետարանի դիմաց. Պահանջում են հանդիպում քաղաքապետի հետ Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 47-ի, կա 12 զոհ Վենետիկում կախտահանեն հասարակական տրանսպորտը Այդ դաշտերը մեզ պետք չեն, մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել․ Ամենայն հայոց «փրկիչ» Նիկոլ Փաշինյան Ի՞նչ է սպասվում Երեւանի մանկապարտեզներ հաճախող երեխաների բացակայություններին «Գալիս ենք արդեն իրական խուճապի դեմ պայքարի փուլ». Արման Աբովյան Քուվեյթում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին երեք դեպքը Կադիրովը Ստալինին «անիծյալ» է անվանել Ադրբեջանցի զինծառայող է սպանվել Հայաստանը սատարում է պաղեստինյան հիմնահարցի՝ 2 պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը. Զոհրաբ Մնացականյան Կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով Ավստրիան դադարեցրել է Իտալիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը 45 տարեկանը լրանալուց հետո զինծառայության անցած քաղաքացիների ստաժը կհաշվարկվի զինծառայության կենսաթոշակ նշանակելիս. ՄԻՊ Ի՞նչ են առավել հաճախ Չինաստանից Հայաստան ներկրում. ՊԵԿ նախագահի պարզաբանումը «Վերին Լարսում» Հայաստանի ներկայացուցիչը շուտով կսկսի աշխատել «Ժողովուրդը գազազած շո՞ւն է Փաշինյանի համար. «ֆո՛ւ» և «ֆա՛ս» հրամաններին սպասելիս». Անդրանիկ Թեւանյան «Իրանի հետ անցակետերը փակ չեն». Ադրբեջանի մաքսային կոմիտե Ռուսաստանում ցանկանում են բարձրացնել մեքենաների տրանսպորտային հարկը Ունենք տարաձայնություն Փաշինյանի՝ Մյունխենում հնչեցրած մտքերի հետ. Հակոբ Տեր-Խաչատուրյան Վաղը հանրապետության առանձին հատվածներում սպասվում է բուք․ Սուրենյան
Հարցում

ԱԱԾ-ն չի պատասխանել, իսկ Ոստիկանությունն ու ՀՔԾ-ն տեղեկություն չտրամադրեցին

Օրեր առաջ դիմել էինք ՀՀ ԱԱԾ, Ոստիկանության եւ ՀՔԾ ղեկավարությանը, խնդրելով մեր կազմակերպությանը տեղեկատվություն տրամադրել, թե արդյո՞ք վերջին վեց ամսվա ընթացքում քրեական գործերով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձինք նախաքննության մարմինների թույլտվությամբ հատել են ՀՀ սահմանը, թե՞ ոչ, եւ եթե այո, ապա դատավարական ինչպիսի փաստաթղթի հիման վրա է իրականացվել ՀՀ սահմանի հատումը:

Մենք այս հարցումով դիմել էինք հաշվի առնելով մամուլի որոշ հրապարակումներ, համաձայն որի, կասկածյալի կամ մեղադրյալ կարգավիճակում գտնվող որոշ անձինք կարողանում են դուրս գալ երկրի սահմաններից, իսկ ոմանք՝ ոչ:

Մեր դիմումին մինչ օրս ԱԱԾ-ն այդպես էլ չի արձագանքել, իսկ ՀՔԾ-ն եւ Ոստիկանությունն իրենց պատասխաններում նշել են, որ տարբեր պատճառներով չեն կարող պատասխանել մեր հարցին եւ տեղեկատվություն տրամադրել:

Այսպես, Ոստիկանության պատասխանում նշված է.

«Քրեական գործերով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց ելքը ՀՀ-ից թույլատրելու վերաբերյալ ձեր հարցման կապակցությամբ տեղեկացվում է, որ ՀՀ ոստիկանությունը անձանց սահմանային տեղաշարժը հսկելու, այն թույլատրելու կամ արգելելու լիազորություններ չունի»:

Այնուհետեւ նշվում է. «Ելնելով վերոգրյալից, կասկածյալի կամ մեղադրյալի՝ ՀՀ-ից ելքը թույլատրելու վերաբերյալ տեղեկությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ-ում նախաքննությունն իրականացնող մարմիններին, այդ թվում՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը»:

Ի դեպ, մեզ զարմացրեց, որ ՀՀ Ոստիկանությունից ստացված նամակի դրոշմակնիքում առկա գրառումը բացառապես ռուսերենով էր. «ГУУР ПОЛИЦИИ РА, г. Ереван»:

Իր հերթին ՀՔԾ-ն իր պատասխանում նշել է.

«Դիմումով հայցվող տեղեկատվությունը տրամադրել հնարավոր չէ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում համապատասխան հաշվառում չտարվելու պատճառով»:

Մեզ մնում է սպասել ԱԱԾ-ի պատասխանին, որտեղ հուսով ենք, վերջապես կստանանք մեր հարցի պատասխանը:

«Ազատ միտք եւ ազատ խոսք» ՀԿ

website by Sargssyan