Իլոն Մասկը մտքերը կարդացող սարք է ներկայացրել
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի ընկերությունը հանրությանն է ներկայացրել մարդու ուղեղը համակարգչին միացնելու նյարդային ինտերֆեյսը: Հայտնում է New York Post-ը:
Սարքն «շղթա» է, որը հնարավոր է ներդնել ուղեղի վրա՝ տվյալների մեծ բազան համակարգիչ փոխանցելու համար:
Իլոն Մասկի ընկերության՝ Neuralink-ի ներկայացուցչի խոսքերով` արդեն շուրջ 20 վիրահատություններ են կատարվել կրծողների վրա, որոնց 87 տոկոսը հաջողությամբ է ավարտվել:
Սարքի ստեղծման նպատակն է իմպուլս հաղորդել պարալիզացված մարդկանց, որպեսզի նրանք հեռակա կարգով կառավարվեն համակարգիչների ու հեռախոսների միջոցով։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում