22 հազար շիշ շամպայն. Ուիմբլդոնի մրցաշարի ուշագրավ վիճակագրությունը
Ավարտվեց Ուիմբլդոնի 2019 թվականի մրցաշարը, որն աչքի ընկավ նաև ոչ սպորտային ռեկորդներով: Կազմակերպիչները հետաքրքիր վիճակագրություն են ներկայացրել:
Մրցաշարի ընթացքում հանդիսատեսները խմել են 22 հազար շիշ շամպայն, 307 հազար բաժակ թեյ և սուրճ, 66 հազար լիտր գարեջուր, կերել են՝ 76 հազար պաղպաղակ, 72 հազար սենդվիչ և 110 հազար կարկանդակ, 160 հազար բաժին սերուցքով ելակ, 23 հազար տուփ պիցցա:
Վաճառվել է 438 հազար հուշանվեր: Օգտագործվել է 41 կորտ: Մրցաշարը դիտելու համար ժամանել է մոտ 500 հազար մարդ, Լոնդոնից այն լուսաբանել է 3250 լրագրող: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 43 միլիոն եվրո, դե իսկ հաղթողները՝ տղամարդկանց և կանանց մենախաղերի չեմպիոններ Նովակ Ջոկովիչն ու Սիմոնա Հալեպը, վարկանիշային միավորներից բացի, ստացել են յուրաքանչյուրը 2.7 մլն եվրո մրցանակային գումար:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում