Այսօր՝ 21 փետրվարի 2020թ., 00:00
«Երևան ՖԱ»-ն այլևս հանդես չի գա ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանում Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում Հայտնի է Պուտինի ինքնագրի արժեքը Գերմանիայում կկառուցվի Եվրոպայում «Tesla» էլեկտրական մեքենաներ արտադրող առաջին գործարանը. Դատարանը թույլատրել է դրա համար անտառ հատել Մերի Մակարյանը` ընտանիքը լքած հոր և Միհրան Ծառուկյանի մասին Հիբրիդային հիթ Ջուլիան Ասանժի պաշտպանական թիմը Ֆրանսիայից քաղաքական ապաստան է խնդրում Կլիմայական փոփոխությունները կարող են մինչև 2100թ. վերացնել Երկրի ողջ կորալյան խութերը. գիտնականներ Կարո Փայլանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը` հայկական այբուբենի լուսանկարը հրապարակելով (լուսանկար) Հարավային Կորեայում կորոնավիրուսի օջախն է եղել ապոկալիպտիկ աղանդը «Եկեք նշենք միասին». Շվեյցարիայի նախագահը երկրում նույն տարվա նույն օրը ծնված բոլոր քաղաքացիներին հրավիրել է իր ծննդյան խնջույքին Ուկրաինայում քարկոծել են Ուհանից տարհանված ուկրաինացիներով ավտոբուսները (տեսանյութ) Victoria's Secret-ի տերերը հայտարարել են ընկերության 55 % բաժնեմասը 525 մլն դոլարով վաճառելու մասին Թուրքիան լրացուցիչ զինտեխնիկա է փոխադրում Սիրիա Չինաստանում հայտնել են կորոնավիրուսի հաղթահարման ժամկետները Էրդողանը Մակրոնի եւ Մերկելի հետ քննարկել է Իդլիբի իրավիճակը ԱՄՆ-ի պատժամիջոցներն առավելագույն ճնշման քաղաքականության ձախողում են նշանակում. Իրանի ԱԳՆ Ադրբեջանն Իտալիայից կգնի M-346 ուսումնամարզական ինքնաթիռներ «Նորմանդյան ձևաչափով» նոր հանդիպման ժամկետը հայտնի չէ Ո՞րն է կաշառքի եւ պետությունից պարգեւավճարի տարբերությունը. սա գողություն է բյուջեից. Բագրատյան Վերաքննիչն արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետեւանքները ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարական կազմի հետ «ՈՉ» քարոզչական կողմի հայտարարությունը Արցախի իրավապահներին հորդորում եմ միջադեպը դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում. Ղազինյան Խամենեի. «Քվեարկելը հավատացյալի պարտքն է» Եղանակը Հայաստանում.ջերմաստիճանը բարձրանում է Փաստաբանների պալատն առաջարկում է քրեականացնել վիրավորանքները սոցցանցերում ՀՔԾ-ն միջամտում է ԶԼՄ աշխատանքներին․ Ժուռնալիստների միության կոչը Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է ԵՄ առաջնորդները կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները Իդլիբ նահանգում Պաշտոններից ազատվել են Ռազմական ոստիկանության մի քանի բաժնի պետեր Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել «Մոնա Լիզայի» վրայի ճաքերը պաշտպանում են շրջակա միջավայրի ազդեցությունից. պարզել են քիմիկոսները «Ես նրան մի օր կսպանեմ». Լիլի Մորտոն սիրելիի հետ զվարճալի տեսանյութ է հրապարակել Իդլիբում խնդիրը կհաջողվի լուծել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը «մի կողմ քաշվի». Թուրքիայի պաշտպանության նախարար Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև Ռուսաստանը դարձյալ փորձում է օգնել Թրամփին, կարծում են ԱՄՆ հատուկ ծառայությունները Ռուսական և թուրքական ուժերն ուղղակիորեն մասնակցել են մարտերին Իդլիբում ԵԱՀԿ-ն Ռուսաստանին կոչ է արել վերաբացել Բորիս Նեմցովի սպանության գործը ԱՄՆ դոլարը ՀՀ բանկերում վաճառվում է 481 դրամ առավելագույն փոխարժեքով Մի շարք ղեկավարներ կասկածվում են օտարերկրացիներին կեղծ տեղեկանքներ տրամադրելու մեջ «Թուրքիան ՆԱՏՕ է». ՆԱՏՕ-ն Թուրքիային աջակցող տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Ո՞ւր են ֆեմինիստները. բոյկոտը՝ որպես աջակցություն ՍԴ կին դատավորներին․ կարծիք «Դենիս» փոթորկի հետևանքով հեղեղվել է Ջորջ և Ամալ Քլունիների` 12 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը (լուսանկարներ) Միացյալ Նահանգներն ընդլայնել է պատժամիջոցներն Իրանի դեմ Լարսի ճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 335 բեռնատար Կենդանասերները հակված են ահաբեկիչ դառնալ. Սկանդալային զեկույց Թուրքիայում Պուտինը, Մակրոնը եւ Մերկելը քննարկել են իրավիճակը Իդլիբում Հ1-ին «դըզել ա՞» Սիրիացի զինվորականները գրոհայիններին պատկանող ստորգետնյա քաղաք-ռազմաբազա են հայտնաբերել Հալեպի մոտակայքում (տեսանյութ) Թուրքիան չեղարկել է վիզային ռեժիմը 6 եվրոպական երկրի համար Քաղաքացիները չպետք է մասնակցեն հակաօրինական և վտանգավոր հետևանքներով լի այս հանրաքվեին. ԱԺՄ Ադրբեջանական կողմը փոփոխություններ է անում վրաց-ադրբեջանական սահմանին (լուսանկարներ) «Սա ի՞նչ երկիր է, որ ես ներդնեմ. անընդհատ ասֆալտին փռել, պատերին ծեփել»,- նախկին վարչապետ Անդրանիկ Քոչարյանը պետք է հրաժարական տա Մյունխենի զրույցը ինձ վախեցրեց․կարծում եմ՝ Փաշինյանը օգնության կարիք ունի Ղարաբաղի հարցում. Հրանտ Բագրատյան Անիմաստ, անբովանդակ փառատոններից Հայաստանն աչք չի բացում «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են չվերթի ժամանակ ուղևորներից մեկից 40 000 դոլար գողացած հայ ամուսիններին «Քաղաքացիները չպետք է մասնակցեն հակաօրինական եւ վտանգավոր հետեւանքներով լի այս հանրաքվեին». ԱԺՄ «Ոչ»-ի շտաբի նպատակը հանրաքվեի գործընթացը վերահսկելն է. Գոհար Մելոյան Դպրոցների համատարած ՔՊ-ականացում Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է. երեք մարզեր թաղված են մառախուղի մեջ Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Որքան հեշտ է ամերիկաներից սիրել հայրենիքը Մշակող արդյունաբերությունն աճել է 12%-ով․ Նիկոլ Փաշինյան 65,86 մլն դոլարի ներհոսք․ Հայաստան եկող տրանսֆերտների չափը մեծ թափով շարունակում է աճել Ասում են՝ հեղափոխությունը նոր արժեքներ է բերել, չկա նման բան․ Շանթ Հարությունյան (տեսանյութ) Տնտեսական հարաբերությունների զարգացման համար եղած օրենսդրությունը չի բավարարում. ՀՀ-ում չեն խրախուսում տեղական արտադրողին. Սերգեյ Բագրատյան Փաշինյանը ապրիլի 5-ին կրկին ծայրահեղությունների կդիմի Երեկ բանտից ազատ արձակված Վանո Մերաբիշվիլին հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում աշխատած մարդը չի աշխատի որպես նախարար Իշխանությունն ուզում է ունենալ ՍԴ, որ ինչ փաստաթուղթ էլ ներկայացնեն, հաստատվի. Հրանտ Բագրատյան Սահմանադրության հոդված 2-ի «Իշխանությունը պատկանում է ժողովրդին» արտահայտությունը չպետք է մեխանիկորեն հասկանալ Անզգույշ բառն ու «դանոսչիկները». միմյանց վրա «գործ տալը անպատկերացնելի չափերի է հասել Ազատումների ալիքը հասավ ՊԲ․ ովքե՞ր կարող են ազատվել իրենց պաշտոններից Ռուսաստանը հերքել է վրացական կայքերի նկատմամբ կիբեռհարձակումների մասին մեղադրանքը Մայրենի լեզվի միջազգային օր «Ծախսատար նախագահը». Գեւորգ Պետրոսյան Արդարադատության դեմ ոտնձգությունների առաջատարներից մեկը Սասուն Խաչատրյանն է Թբիլիսին պնդում է՝ Մոսկվան կիբեր հարձակում է իրականացրել կառավարական կայքերի դեմ «Շատ բարիդրացիական ցտեսություն եմ ասել»․ Ալիկ Սարգսյանը՝ ՀՀԿ-ն լքելուց հետո ընկճված է
Հարցում

14 ամիսների ընթացքում իմ ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր ամենամեծ ձեռքբերումը համարում է ժողովրդավարությունը: Այս մասին «Ազատության» եթերում՝ Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե իր ընտրությունից 14 ամիս է անցել, և այս ընթացքում որն է վարչապետի ամենամեծ, ամենակարևոր ձեռքբերումը:


ՀՀ վարչապետն ասաց, որ իր քաղաքական գործունեությունը կանխորոշում է իր պատասխանը.«Իմ ընկալմամբ, ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է ու Հայաստանի ժողովրդավար իմիջը և այն, որ ժամանակակից աշխարհում Հայաստանը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր: 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները ոչ դե յուրե, ոչ հանրայնորեն չվիճարկվեցին: Սա բացառիկ իրադարձություն է երրորդ հանրապետության պատմության մեջ, և ես այն կհամարեի հիմնական հաջողությունը»:

Փաշինյանը նշեց, որ մայիսի 8-ին , երբ հանդես է եկել ասուլիսով, ներկայացրել է 100 փաստ, որտեղ ներառված են եղել տնտեսական բնույթի, հակակոռուպցիոն հարթության պնդումներ և հիմա դրանք կրկնելու առիթ չի տեսնում:

«Ամենամեծն ու ամենաֆունդամենտալը ես համարում եմ ժողովրդավարությունը՝ այստեղից բխող ճյուղերով՝ հակակոռուպցիոն պայքար, օրենքի առաջ մարդկանց հավասարություն, մենաշնորհների վերացում: Ասեմ, որ շատ կարևոր եմ համարում, որ այս ընթացքում ընտրական պրոցեսում հաղթանակներ արձանագրել է ոչ միայն հեղափոխական թիմը, իշխանությունը, այլև ընդդիմությունը, և մենք, անկախ նրանից, համաձայն ենք, թե ոչ ընտրության քաղաքական բովանդակության հետ, շնորհավորել ենք, և հարգանքով ենք վերաբերվել: Առնվազն քաղաքական մակարդակում մենք դա արել ենք և հիմա հերթն է, որ դա նաև դատաիրավական հարթության մեջ և այլ հարթություններում տեղի ունենա»:

Հարցին, թե Gallup ամերիկյան կենտրոնի հարցման համաձայն ՝ փաստորեն «Իմ քայլը» կստանար շուրջ 60 տոկոս, եթե ընտրություններ անցկացվեր հիմա, այս ցուցանիշը տասը տոկոսով ավելի ցածր է, քան անցած տարվա հոկտեմբերին անցկացված հարցման արդյունքը, Փաշինյանն ասաց, որ ԱԺ ընտրություններից առաջ կառավարությունը աշխատանքային հարցումներ է իրականացրել, և այդ ընտրություններից առաջ իրեն բերված հարցման արդյունքով կանխատեսվել է, որ «Իմ քայլը» դաշինքը կստանար 60 տոկոս, բայց ընտրությունների արդյունքում 70 տոկոս ձայն է ստացել:

Կրկին վկայաբերելով նույն հարցումը, Հրայր Թամրազյանը հարցրեց, թե կարծիք կա, որ կառավարման որակը բարձր չէ, թիրախավորվում է կադրային քաղաքականություն, 22 տոկոսը որպես բացթողում նշում է վատ կառավարումը, 27 տոկոսն ասում է՝ ձախողում չկա, իսկ վարչապետի գրասենյակի մասին 72 տոկոսը դրական է արտահայտվել, այս թվերը կարո ՞ղ են վկայել, որ ամեն ինչ վարչապետի ուսերին է, Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Կա՞ արդյոք ՀՀ-ում վատ կառավարում, իհարկե կա, ինչ կապ ունի նոր երիտասարդ թիմը: Պատկերացնենք կառավարման համակարգը, 2 տոկոսը նոր եկած թիմ է, և 98 տոկոս այն համակարգն է, որն ունեցել ենք իշխանափոխությունից առաջ: Այստեղ խնդիրը համակարգային է, մենք ասում ենք՝ կոռուպցիան վատ երևույթ է, բայց մեզնից քչերն են նկատում, կոռուպցիան նաև կառավարման որոշակի համակարգ է, և պետք է որոշում կայացնեմ, թե օրինակ պոտենցիալ հավակնորդներից ում վերապահեմ այս մի բաժակ ջուրը կառավարելու իրավունքը:

Երբ կա կոռուպցիոն համակարգ, ապա ով շատ տվեց, իրեն էլ տալիս ենք այդ ջուրը, իսկ երբ չկա կոռումպացված համակարգ, և կառավարությունն ստիպված է գործել օրենքներով, պարզվում է, որ շատ օրենքներ գոյություն ունեն, բայց իրենք գոյություն են ունեցել Վենետիկի հանձնաժողովի և այդ ծառություների համար, այսինքն իրենք իրականության փորձաքննությունը չեն ունեցել և հիմա, երբ դու փորձում ես աշխատել օրենքով, պարզվում է, որ դա ցույց տալու համար է, աշխատելու համար հիմնական օրենքը եղել է կոռուպցիան»:

website by Sargssyan