1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 օգոստոսի 2019թ., 00:00
Մինչև շաբաթավերջ՝ առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը չի փոխվի Նիկոլ Փաշինյանը խոսում էր իր ընտրազանգվածի համար, նրանց հասկանալի լեզվով եւ ոճով Փաստորեն Ամուլսարի ցիանիդը իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան Կադրեր Սիրիայում ամբողջովին ամայացած քաղաքից (տեսանյութ) Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բնապահպանական փորձաքննության 2016թ-ի եզրակացությունը․ դիմում նախարարին «Մեր սքանչելի երկրները պետք է միասին ապրեն». ինչպես է անցել Մակրոնի և Պուտինի հանդիպումը «Պոբեդա»-ն հերքել է Գյումրիում կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը Ո՞րն է «Լիդիան»-ի համառության պատճառը. բնապահպանը՝ Ամուլսարի խնդրի մասին Պարոն Փաշինյան, խոստովանեք, որ ստել եք, այդպիսի գաղտնի զեկույց գոյություն չունի Sinquefield Cup. Լևոն Արոնյանը երրորդ ոչ ոքին խաղաց Խոշոր հրդեհ՝ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում. դեպքի վայր է մեկնել 11 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք Գերմանիայում «Արծվի թռիչք» ատրակցիոնը փակել են սվաստիկային նմանության պատճառով Երեք ուրացում՝ մեկ օրում Դոն Պիպոյի հիմնադրամի ղեկավարը փողերը կանխիկացրել ու փորձել է փախչել երկրից Ոստիկանությունը մտել է Սեյրան Սարոյանի տուն ու բերման ենթարկել այնտեղ գտնվողներին.Գեներալը հասցրել է փախչե՞լ Ծառուկյանին չհրավիրելու որոշումը եղել է քաղաքակա՞ն Երջանկության մեխանիկան՝ ըստ կառավարության ծրագրի Եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրերը, Հայաստանի գոյատեւման «վարագույրը» կարաք հանգիստ փակեք Կադրերը «Արմենիա» եւ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներից հոսում են դեպի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ Նշանակմանս օրվանից Ավինյանի գրասենյակը լծված է եղել իմ ձեռքով Ամուլսարի ճամփաները բացելու գործին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին Մակրոնը հավատում է Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ անվտանգության ճարտարապետության ստեղծմանը Թուրքիան մի շարք պտուղների արտադրության և արտահանման ոլորտում առաջատար դիրքեր ունի Լենա Նազարյանն ընդեմ Նիկոլ Փաշինյանի՞ Կառավարությունը չի կարող տրամադրել վարչապետի նշած «գաղտնի փաստաթուղթը» Գերմանիայում ամեն 14-րդ ամուսնությունը կնքվում է նույնասեռական զույգերի կողմից ԵՄ-ն աշնանը կվերադառնա փողերի լվացման մեջ մեղադրվող երկրների «սև ցուցակի» կազմմանը Նախագահ Քոչարյանին «փակի» տակ պահելու առեղծվածը․ Արա Վարդանյան Վարչապետը էկոնոմիկայի փոխնախարար է նշանակել Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայողին Ֆրանսիայում ընթանում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը. ուղիղ ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը Ամուլսարի մասին. զրույց Քաղաքացու հետ. Նիկոլ Փաշինյան «Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի փաստեր. ՀԲՃ-ն հաղորդում է ներկայացրել դատախազություն Ահա թե ինչպիսի «բարեփոխումներով» է զբաղված դատական իշխանությունը․հայտարարություն ԵՄ-ը պատրաստ է առանց գործարքի բրեքզիթին, սակայն ամենից շատ կտուժի Մեծ Բրիտանիան Նիկոլ Փաշինյանը փոխում է Սահմանադրությունը Վարչապետի հայտարարությունից հետո կորոշենք, թե որոնք են լինելու մեր քայլերը. Բնապահպանները նորից կհավաքվեն վաղը երեկոյան «Դուխովներն» այս անգամ դանակահարել են Գյումրիում ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա ամենագեղեցիկ գոլի հավակնորդների անունները Այսօր Նիկոլ Փաշինյանի ասֆալտին փռելու խոստումն իրականություն դարձավ Ոստիկաններից մեկը հրեց ու գետնին տապալեց իրավապաշտպանին (տեսանյութ) Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար Նեթանյահուի կինը Կիևի ճանապարհին ինքնաթիռում սկանդալ է բարձրացրել Մեզ համար անհասկանալի է հանքարդյունաբերությունը համատեղել առողջարանային քաղաքի հետ. Ջերմուկի քաղաքապետ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան (Հովիկ Ստուդիո) հնչեցնում է ընդունելության զանգերը Արքայազն Էնդրյուն հերքել է Էփշտեյնի սեքսուալ հանցագործություններին իր ներգրավվածության մասին ենթադրությունները Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է, ռուբլին՝ էժանացել Ստեփանավանի անտառներում 2016-18-ին ապօրինի հատվել է 1462 ծառ, մեղադրանք է առաջադրվել 16 անձի․ ՔԿ Իրանն ԱՄՆ-ին զգուշացրել է իրանական նավթային լցանավը գրավելու փորձեր չկատարել «Ամուլսարի տրամաբանությամբ՝ պետք է Հայաստանի բոլոր հանքերի թույլտվությունները հետ վերցնենք». Թունյան Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հետ կապված քրեական գործի հարուցման պատճառն է եղել. Ալեն Սիմոնյան Եվրահանձնաժողովի նախագահը հոսպիտալացման պատճառով չի մասնակցի G7-ի գագաթնաժողովին «Ամուլսարի հերն էլ շուն դառնա, կարեւորը բնապահպանական վիճակն է». Ալեն Սիմոնյան Գիշերը ծեծկռտուք է եղել Երեւանի կենտրոնում. գիշերային ակումբի 3 աշխատակից բերման է ենթարկել. կան վիրավորներ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր կարիերայի համար «պարտական է» իր նախկին գործատու Փերիս Հիլթոնին և հանուն նրա «պատրաստ է ամեն ինչի» (լուսանկարներ) Ակտիվիստ Գեղամ Ադյանը տեղափոխվել է հիվանդանոց Օմբուդսմենը արագ արձագանքման խումբ է ուղարկել Արաբկիրի ոստիկանություն Այն մասին, թե ինչպես Նիկոլը հրահանգեց ծեծել իր ընտանիքի անդամներին` ժողովրդին Մակրոնն այսօր ընդունում է Պուտինին Փաշինյանի եւ «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումն ավարտվեց. վարչապետը ուղիղ եթերում հանդես կգա հայտարարությամբ Թուրքիայի միակ հայկական գյուղում նշել են Աստվածամոր Վերափոխման տոնը եւ Խաղողօրհնեքը «Փաշինյանը պատռել է իր դիմակը». Հայկ Մարտիրոսյան Ի՞նչ են քննարկել վարչապետն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները Ամուլսարի թեմայով. ուղիղ Դուեյն Ջոնսոնը 12 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնացել է հայուհի Լորեն Հաշիանի հետ «Շշի Մելոյի» դեմ մահափորձի գործով մեղադրյալն ինքնավնասումներ է արել «Կխնդրեի, որ չտրվեինք էյֆորիայի՝ կապված ՀՀ ԶՈՒ գործունեության հետ». Արթուր Եղիազարյան Դամասկոսը հայտարարել է Թուրքիայի ներխուժման մասին Իսրայելի վարչապետի կինը Կիևում գետնին է նետել աղ ու հացը Օրենքը թույլ է տալիս ֆիզիկական ուժ գործադրել, եթե կլինեն կաշկանդված ոստիկաններ, կպատժվեն խստորեն. Օսիպյան ԱԻՆ-ի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել Քանի դեռ ժողովուրդն ասում է՝ ոչ, հանքը չպետք է շահագործվի. Նաիրա Զոհրաբյան «Նիկոլը ազգի դավաճան է, Նիկոլը Սերժի շարունակությունն է». ակտիվիստ Ռուսաստանը ֆիզանձանց համար խստացնում է սահմանով մրգերի և բանջարեղենի ներկրման կանոնները Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից 6 անձ բերվել է ոստիկանություն Թուրքական զրահամեքենաները հատել են Սիրիայի սահմանը եւ ուղեւորվում են Խան-Շեյհուն Բաղրամյան պողոտայում ոստիկանները բերման են ենթարկում բնապահպաններին Իրանի ղեկավար Ալի Խամենեին հավանություն Է տվել հազարից ավելի կալանավորների համաներմանը Կարո Փայլանը դատապարտել է ժողովրդի կողմից ընտրված 3 քաղաքապետերին պաշտոններից ազատելը Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար
Հարցում

Նունու Գոմեշը՝ Ծիծեռնակաբերդում․ Նման ոճրագործություն պետք է չկրկնվի (ֆոտո)

Երեւանում է Պորտուգալիայի հավաքականի նախկին խաղացող Նունու Գոմեշը: Անվանի ֆուտբոլիստը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ:

«Հայաստանում եմ մասնավոր այցով՝ ընկերոջս հրավերով: Ուրախ եմ եւս մեկ անգամ գտնվել այստեղ: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Այստեղ ունենալու եմ հանդիպում «Ֆիդ Քոնստրակտ» կազմակերպության հետ: Նախաձեռնվում է համագործակցություն Պորտուգալիայի լիգայի հետ:

Այցիս մյուս նպատակը Հայաստանում ընթացող մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը հետեւելն է: Այստեղ եղել եմ նաեւ Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմով, եթե չեմ սխալվում 2006 թվականին:

Հայաստանի մասին շատ չգիտեմ, բայց ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ. մարդիկ շատ հյուրընկալ են, ջերմ, բարի: Հայերն ու պորտուգալացիները նման են: Տեսնում եմ, որ երկիրը ծաղկում է, պետությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին, ինչն ինձ համար ամենակարեւորն է: Նկատում եմ նաեւ, որ զարգանում է հայկական ֆուտբոլը: Տաղանդավոր երիտասարդ ու պատանի ֆուտբոլիստներ ունեք: Շատ կարեւոր է մեծ ուշադրություն եւ աջակցություն ցուցաբերել մանկապատանեկան ֆուտբոլին, որպեսզի հետագայում ուժեղ ազգային հավաքական ունենալ»,- ասաց Նունու Գոմեշը:

Պորտուգալացի ֆուտբոլիստը եղբոր հետ է ժամանել Հայաստան: Ծիծեռնակաբերդ այցելությունն իր նախաձեռնությունն է:

«Լսելով հայերի պատմության մասին, ուզեցի այցելել այս հուշահամալիր: Շատ կարեւոր է ունենալ այսպիսի հուշահամալիր, կարեւոր է, որ մարդիկ այցելեն, հարգանքի տուրք մատուցեն: Ինձ համար խորհրդանշական է այցելել այս հուշահամալիր եւ հարգել զոհվածների հիշատակը»,- նշեց անվանի ֆուտբոլիստը:

Նունու Գոմեշը հուլիսի 17-ին ներկա կգտնվի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա - Իսպանիա խաղին:

«Ունենք մինչեւ 19 տարեկանների ուժեղ հավաքական: Կարծում եմ՝ լավ շանսեր ունենք դուրս գալ կիսաեզրափակիչ, նույնիսկ եզրափակիչ: Այդ առումով այսօրվա խաղը շատ կարեւոր է մեր հավաքականի համար»,- շեշտեց Նունու Գոմեշն ու ավելացրեց:

«Հայկական ֆուտբոլի մասին խոսելիս չես կարող չխոսել Հենրիխ Մխիթարյանի մասին: Նա միանշանակ Հայաստանի ամենալավ ֆուտբոլիստն է: Ես գիտեմ նաեւ Պորտուգալիայում հանդես եկած Գեւորգ Ղազարյանին, նաեւ ինձ շատ է դուր գալիս Բրազիլիայում ծնված Մարկոս Պիզելին: Նորից կնշեմ, որ հայկական ֆուտբոլի զարգացման հիմքում մանկապատանեկան ֆուտբոլն է»:

Նունու Գոմեշը շրջեց նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտւմ եւ գրառում կատարեց հուշերի մատյանում:

«Գրեցի, որ շատ կարեւոր է նման թանգարան-ինստիտուտ ունենալ, որպեսզի միշտ հիշել՝ ինչ է եղել: Նման ոճրագործություն պետք է երբեք այլեւս չկրկնվի: Մարդիկ պետք է այցելեն այստեղ, ծանոթանան պատմությանը, կարդան, սովորեն, որպեսզի այլեւս սխալներ թույլ չտան եւ նման բաներ մարդկության հետ չկրկնվի: Երբեք չպետք է մոռացվի, թե ինչ է եղել հայերի հետ այդ թվականին: Սա մարդկության համար օրինակ է, որ իրենց սխալների վրա սովորելով երբեք թույլ չտան այսպիսի բաներ:

Ես զերծ կմնամ որեւէ քաղաքական մեկնաբանությունից, քանի որ երբեք չեմ առնչվել ու հետաքրքրվել քաղաքականությամբ. ֆուտբոլը դուրս է քաղաքականությունից: Բայց այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ, շատ ցավալի է: Պետք է չմոռանալ ու այցելել թանգարան, հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին»։

website by Sargssyan