Ամուսնության առաջարկ ջրի տակ (տեսանյութ, լուսանկարներ)
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Նելսոն ծովախորշում 26-ամյա Թիմ Քոլինսը սկուբա դայվինգի ժամանակ (ստորջրյա սուզումների տեսակ) ընկերուհուն՝ Հեյլի Օ'Բրայենին ամուսնության առաջարկ է արել, գրում է Daily Mail-ը:
Ամուսնության առաջարկն արվել է Հեյլիի 26-րդ տարեդարձի օրը, ընդ որում՝ կինը կարծել է, թե Թիմն առաջին անգամ է ջրի տակ սուզվում: Իրականում տղամարդն այդ հիշարժան պահին պատրաստվել է ամիսներ շարունակ՝ ընկերուհուց գաղտնի դայվինգի դասերի հաճախելով: Թիմը ջրի տակ նաև տեսանկարահանում է կազմակերպել:
«Նա շատ է սիրում սկուբա դայվինգով զբաղվել և միշտ խնդրում էր ինձ միանալ իրեն: Ես վախենում եմ շնաձկներից, դրա համար էլ չէի համաձայնում»,- պատմել է տղամարդը:
Նրա խոսքով՝ ինքը ջրի տակ ամուսնության առաջարկ անելու գաղափարը հղացել է 6 ամիս առաջ և համոզված է եղել, որ դրական պատասխան կստանա, իսկ հիշարժան իրադարձությունից երկու շաբաթ առաջ ստացել է կնոջ հոր օրհնությունը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում