Տղամարդը փրկել է օրերով ջրհորդանի մեջ արգելափակված շան ձագերին (տեսանյութ)
Վիետնամի հյուսիսային Նամ Դին քաղաքում տղամարդը փրկել է օրերով ջրհորդանի մեջ արգելափակված շան ձագերին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 11-ին: Հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է տղամարդը երկար ժամանակ մուրճի ու այլ գործիքների օգնությամբ անցք բացում ջրհորդանի մեջ, ապա դուրս բերում երեք ձագերին:
Տղամարդը շան ձագերին փոխանցում է դեպքի վայրում գտնվող կնոջը, որը նրանց դնում է ջրով լի կոնտեյների մեջ և լվանում:
Տեղի բնակիչների խոսքով՝ շան ձագերը երկու օր արգելափակված են եղել ջրհորդանի մեջ, մինչև տղամարդը կարողացել է հասկանալ՝ որտեղից է գալիս նրանց ձայնը, և շտապել է օգնության:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում