Ստեփանավանի Չքնաղ գետում ձկները սատկում են
Արդեն մի քանի օր է` Ստեփանավանով հոսող Չքնաղ գետում տեղացիները հայտնաբերել են մեծ թվով սատկած ձկներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Տեղացիները հայտնել են, որ ձկների սատկելու պատճառն Արմանիս գյուղի վարչական տարածքում գործող ոսկու հանքի շահագործումն է, քանի որ այնտեղից դուրս եկած կեղտաջրերը լցվում են գետը և իրենց սև գործն անում.
«Գործարանն ամբողջական չի աշխատում, սակայն էլի չարիք է դարձել էս չքնաղ Լոռվա աշխարհի համար, էլ չենք ասում, որ գործարանը տարիներ շարունակ խաբել է ինչպես հարակից տարածքում ապրող մարդկանց, այնպես էլ Ստեփանավանի քաղաքապետարանին»։
Ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում