Օմբուդսմենի գրասենյակը ուսումնասիրում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վճռաբեկ բողոքը
Օմբուդսմենի գրասենյակը ուսումնասիրում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վճռաբեկ բողոքը: Հուլիսի 17-ին մամուլի ասուլիսին այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա հավելեց, որ գնահատականը կարելի է ավելի ուշ տալ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոք էին ներկայացրել քրեական գործի կասեցման չեղարկման եւ այն ՍԴ ուղարկելու վերաբերյալ: Մինչ այդ՝ հուլիսի 11-ին, փաստաբանները վճռաբեկ բողոք էին ներկայացրել կալանքի տեսքով խափանման միջոցի չեղարկման մասին:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում