Երևանում մինչև շաբաթավերջ տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է՝ առաջիկա հինգ օրերին Հայաստանի հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հուլիսի 17-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ, հուլիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-19-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: